«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Ո՛չ Երեմիա ունենք, ո՛չ Խորենացի

Ո՛չ Երեմիա ունենք, ո՛չ Խորենացի
24.09.2026 | 14:03
Ո՛չ Երեմիա ունենք, որ ողբա մեր այս վիճակի վրա, և ո՛չ էլ՝ Խորենացի։
Ամբողջ աշխարհի առջև կեղծում են պատմությունը և զրկում մեզ մեր ունեցածից։ Ստացվեց այնպես, որ մեր եկեղեցիները իբր աղվաններինն են եղել, ուղղակի մենք յուրացրել ենք․․․
Սրբավայրերից զրկվելը պիտի մեզ համար մեծ դաս լիներ։ Եթե կարդանք Եկեղեցու Հայրերին կամ Հին Կտակարանը, ապա հստակ պարզ կդառնա, որ այդ ամենը կորցնելը պատահական ինչ-որ բան չէ։
Սրբավայրերի գրավումն օտարների կողմից ոչ թե աշխարհաքաղաքական պատահականություն է, այլ հոգևոր հայելի, որն Աստված դնում է քրիստոնյաների առաջ՝ ցույց տալու համար իրենց սեփական հոգու ավերված վիճակը։
Կերե՛ք, խմե՛ք, ուրախացե՛ք, մեղքի վրա մեղք ավելացրե՛ք, երկինքը Հայաստանի վրա պողպատե՛ դարձրեք, որ այլևս ոչ մի աղոթք լսելի չլինի․․․

«Սբ․ Հարության Տաճար»-ի ֆեյսբուքյան էջից
Դիտվել է՝ 2708

Մեկնաբանություններ