ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Մարդուն ցանկանում են զրկել մարդկային նկարագրից, հային՝ իր ինքնությունից

Մարդուն ցանկանում են զրկել մարդկային նկարագրից, հային՝ իր ինքնությունից
17.01.2025 | 18:01

Այն արժեզրկումը, բարոյազրկումն ու դեգրադացիան, որին լծված են մուտանտն ու իր հետ ապրող կինը, բոլոր նորմալ մարդկանց համար ունի մեկ անվանում. նրանք մարդուն ցանկանում են զրկել մարդկային նկարագրից, հային՝ իր ինքնությունից: Դա անում են բոլոր հասանելի հարթակներում : Նպատակը պարզ է՝ ունենալ ամեն ինչի հետ համակերպվող, անդեմ և անդիմագիծ հասարակություն, որը, «լավ ապրելու» համար, պետք է թքած ունենա թե՛ իր հայրենիքի, թե՛ իր պատմության, թե՛ իր մշակույթի, և թե՛ իր ինքնության վրա: Դա է պատճառը, որ «լավ ապրելու» իրենց բանաձևն ընդամենը շատ վաստակելն ու շատ ծախսելն է: Մեր տեսանկյունից՝ իրենք արժեքներ չունեցող գոյացություններ են, սակայն ունեն իրենց սեփական «արժեհամակարգը», ինչը և քարոզում են: Այդ ամենը չի սահմանափակվում ընդամենը քարոզով, նրանք ցանկանում են ոչնչացնել իրենց տեսակին չպատկանող արժեհամակարգը և ագրեսիվ արշավ են իրականացնում: Դա ինքնանպատակ չի արվում. այն քաղաքականությունը, որն իրենք իրականացնում են, այն նպատակները, որոնք հետապնդում են, այն ծրագիրը, որն իրագործում են, հաջողելու համար պետք է ունենան հանուն շատ աշխատելու և շատ ծախսելու ամեն զոհողության պատրաստ հասարակություն, որին ո՛չ պատմություն է պետք, ո՛չ մշակույթ, ո՛չ արժեք, ո՛չ էլ հայրենիք, կարևորը՝ շատ վաստակի և շատ ծախսի: Սրանց դեմ ծավալվող պայքարը ոչ միայն իշխանությունից հեռացնելու համար է, այլ մարդկային, բարոյական, հայի տեսակը պահպանելու համար: Արժեքների պատերազմ ողջ աշխարհում է գնում, այդ պատերազմում չբնաջնջվելու համար պետք է կարողանանք հաղթել մեր ներքին հակառակորդին:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 2714

Մեկնաբանություններ