ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Մերձավորարևելյան «ճահիճը» կամաց-կամաց տեղաշարժվում է մեր տարածաշրջան

Մերձավորարևելյան «ճահիճը» կամաց-կամաց տեղաշարժվում է մեր տարածաշրջան
18.10.2024 | 10:27

Մերձավոր Արևելքը մի մեծ ճահիճ է, որտեղ հայտնվողները պետք է պատրաստ լինեն հսկայական ֆինանսական և մարդկային ռեսուրսներ կորցնելուն։ Թուրքիան, որ լավից-վատից ճանաչում է տարածաշրջանը, չդիմացավ գայթակղությանը և մտավ այդ խաղի մեջ ու մինչև հիմա չի կարողանում ո՛չ դուրս գալ, ո՛չ էլ որևէ առարկայական առաջխաղացում ունենալ։

Մերձավոր Արևելքում քաղաքական ուժերը, էթնիկ ազգային խմբերը, էթնիկ կրոնական խմբերը, նույնիսկ լեզվախմբերով խոսողներն այնքան շատ են, այնքան տեղերում են այդ բոլորի շահերը բախվում և խաչվում, որ տարածաշրջանը դարձնում են ճահիճ։ Այսօր Իսրայելը փորձում է այդ ճահճի մեջ խորանալ և հասնել Իրան։ Իսկ ճահճի մեջ խորացողն էլ իր հետևից տանում է բոլոր նրանց, ովքեր փորձում են օգնել։ Մերձավոր Արևելքից այդ ճահիճը կամաց-կամաց տեղաշարժվում է մեր տարածաշրջան, ինչը խիստ մտահոգիչ է հենց մեզ համար։

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 3584

Մեկնաբանություններ