Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հայաստան «խոպան» են գալիս

Հայաստան «խոպան» են գալիս
27.10.2024 | 13:43

Հայկական շոու-բիզնեսի մի մեծ մաս տեղափոխվել ու ապրում է ԱՄՆ-ում։ Երբեմն գալիս են Հայաստան, համերգ են տալիս, փողը վերցնում ու վերադառնում ԱՄՆ։

Երբ Հայաստանում ապրող երգիչը գնում է Սփյուռքի որևէ գաղթօջախ, համերգ է տալիս, դա հասկանում եմ։ Փող է աշխատում, բերում Հայաստան։ Դա կոչվում է կարճատև «խոպան»։ Իսկ դրսից Հայաստան եկող, համերգ տվող ու գնացողները հակառակն են անում։ Իրենք Հայաստա՛ն են «խոպան» գալիս, փողը վերցնում ու գնում։ Հետն էլ հայրենասիրական երգեր են երգում, տոմսերն էլ աշխատում են հնարավորինս թանկ ծախել։

ՈՒրիշ «ֆռուկտ» են։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 3371

Մեկնաբանություններ