Մայիսի 15-ին՝ ժամը 9:00-ից սկսած, Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում կկայանա «ՈԶՆԻ 2015» ամենամյա դպրոցական համակարգչային մրցույթը: Այն կտևի 2 օր՝ մայիսի 15-ին, ժամը 9.00-18.00 և մայիսի 16-ին՝ 11.00-18.00։
Մայիսի 15-ին տեղի կունենա «Հոգեբանական վերնիսաժ» խորագրով ցուցահանդեսը, որը կազմակերպել է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնը:
Մայիսի 14-15-ը Երևանում կայանալիք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի շրջանակներում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել Ռումինիայի կրթության և գիտական հետազոտությունների նախարար Սորին Միհայ Չիմպեանոյի (Sorin Mihai Cimpeanu) հետ:
Մայիսի 14-15-ը Երևանում կայանալիք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի կազմակերպման հետ կապված հարցեր են քննարկվել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանդիպման շրջանակում:
Երևանի պետական գյուղատնտեսական քոլեջում կայացած հերթական բաց դասախոսության թեման առավել քան արդիական էր և ազգապահպանման տեսանկյունից՝ խիստ կարևոր. «Սեռահասության տարիքի անձանց սեռական և վերարտադրողական առողջության պահպանումը»:
Առողջապահության նախարարությունը մշտապես ձգտում է բարելավել առողջապահական հիմնական ցուցանիշները։ Այդ ենթատեքստում կարևորվում են բնակչության առողջության պահպանումն ու հիվանդությունների ախտորոշման դեպքում դրանց արդյունավետ բուժումը։
Մայիսի 14-15-ը Երևանում կայանալիք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովին և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումին ընդառաջ այսօր Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի մամուլի ասուլիսը:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ ԿԳՆ ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ ավագ դպրոցների ու վարժարանների «Լավագույն ուսուցիչ» մրցույթի երկրորդ փուլը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդունել է Երևանը 2015-ի Եվրոպական ուսանողական մայրաքաղաք հռչակվելու շրջանակում Երևան ժամանած Եվրոպական ուսանողական միության պատվիրակներին և Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի անդամներին:
Բեռլին կատարած երեկվա այցի ընթացքում, կանցլեր Մերցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ հուլիսի 12-14-ը Բաքվում տեղի է ունեցել ռուս և գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում, որի մասին ադրբեջանական կողմը տեղյակ չի եղել: Հանդիպումը վերաբերվել է Ուկրաինական պատերազմին...