Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) տնտեսության տարբեր ոլորտներում տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ներդրմանը նպաստելու, ՏՀՏ և բիզնես ոլորտների կապն ամրապնդելու համար ամեն տարի կազմակերպում է բիզնես ֆորում։ Այս տարի այն տեղի է ունենալու հունիսի 19-20-ին։
Մայիսի 25-ին Գյումրիում տեղի ունեցավ ցանցային և հաղորդակցության սարքավորումներ նախագծող ու արտադրող «Դ-Լինկ» թայվանական ընկերության նորակառույց հետազոտական կենտրոնի բացման արարողությունը: Կենտրոնը տեղակայված է Հ․Հակոբյան 39 հասցեում` Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հարևանությամբ:
ՀՀ գյուղատնտեսությունում իրականացված պետական քաղաքականության, աջակցության ծրագրերի և ոլորտում տնտեսավարողների ջանքերի արդյունքում վերջին 12 ամիսներին գրանցվել են դրական տեղաշարժեր: Այդ մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից։
250 միլիոն դոլարի վնաս ունեցող ՀԷՑ-ին վարձակալությամբ «Լեքսուս»-ներ ու թանկարժեք այլ մեքենաներ տրամադրած «ԷՔԹՐԱՔ սերվիս» ընկերությունը հիմնադրվել է օֆշորային գոտում՝ Վիրջինյան կղզիներում։
Էլեկտրաէներգիայի նախորդ թանկացումից դեռ մեկ տարի էլ չի անցել, ու նորից նույն խնդրի առաջ ենք կանգնած, ինչն ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՎԱՀՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ հիշեցնում է նախկին քննարկումների ժամանակ հնչած հավաստիացումները:
«Օրենքով են թալանել»,- անդրադառնալով էլցանցերի հսկայական պարտքերին, ասաց մեր զրուցակիցը, ով քաջատեղյակ է էլեկտրաէներգիայի մասին ընդունված օրենսդրական ակտերին։
Ամեն խաղ խաղացել էինք, մնացել էր մասնավոր ընկերության պարտքերը մարեինք։ Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, որը պատճառաբանվում է ԲԷՑ-երի մոտ 20 մլն դոլար պարտքով, հունից հանել է բնակչությանը։
«Իրատեսը» նախորդ համարում գրել էր, որ ՀԷՑ-ի գնորդը սպասում է սակագնի շուրջ հստակություն լինի, նոր միայն գործարքն իրականացնի: Այս առումով մեզ հայտնի դարձավ մի հետաքրքիր մանրամասն:
Բեռլին կատարած երեկվա այցի ընթացքում, կանցլեր Մերցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ հուլիսի 12-14-ը Բաքվում տեղի է ունեցել ռուս և գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում, որի մասին ադրբեջանական կողմը տեղյակ չի եղել: Հանդիպումը վերաբերվել է Ուկրաինական պատերազմին...