Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՀՀ նախկին ոստիկանապետ, Մարտի 1-ի գործով գլխավոր վկաներից մեկի՝ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առիթով՝ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելու հատկանիշներով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը ԱՄՆ-ը պարզապես ցնցող է: Մեկը մեկի հետևից նա անում է հայտարարություններ, որոնց հակասականությունը ականջ է քերծում: Օրինակ՝ աշխարհի բոլոր հայերը պետք է ՀՀ անձնագիր ունենան:
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզը հիմնադրվել է 1996 թվականին, այն իր անունը ժառանգել է պատմական Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի անունից: Մարզն իր աշխարհագրական դիրքով գտնվում է մայրաքաղաք Երևանի և ՀՀ ամենաբարձր լեռնագագաթի` Արագածի միջև:
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ՀՀ վարչապետի ս. թ. սեպտեմբերի 13-ին կայացած հանդիպման ընթացքում, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ստամբուլյան կոնվենցիան վավերացվելու է:
Հետևելով Նիկոլ Փաշինյան-Արթուր Վանեցյան փոխհրաձգությանը, պետք է փաստել, որ Փաշինյանը ճիշտ կանի գոնե այս անգամ «հրադադար» հայտարարի։ Իսկ ԱԱԾ նախկին ղեկավարն այս էլ երկրորդ անգամ հստակ արձանագրում է. «Ասել եմ և նորից եմ կրկնում՝ չփորձեք ինձ կապել նախկինների հետ»։
Թվում էր, թե «նոր» Հայաստանում չպետք է լինեին պաշտոնյաներ, որոնց մասնակցությամբ մարդուն, այն էլ ուսադիրով, ծեծելով մահվան դուռը հասցնեն։ Բայց ընդամենը թվում էր։
«Звезда» հեռուստալիքը «հաշվել է» ռուսական էստրադայի ներկայացուցիչների՝ կենսաթոշակի փողերը: Ամենից «կլորիկ» թոշակառուն Ալլա Պուգաչովան, որ 47 հազար ռուբլի է ստանում:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) սպառնացել է հարվածել Մեծ Բրիտանիային՝ ամերիկյան հարձակումների համար իր ավիաբազայի տրամադրման կապակցությամբ:
ԻՀՊԿ-ն բրիտանական ռազմաբազաներն օրինական թիրախ է անվանել իր հարվածների համար, քանի որ բրիտանական «RAF Fairford» ավիաբազայից հուլիսի 21-ին օդ բարձրացած ամերիկյան B-1 ռազմավարական ռմբակոծիչն է հարվածներ հասցրել իրանական օբյեկտներին...