-
05.02.2013|
12:12
ՄԱԿ-ը Սիրիայում իրականացնում է խմելու ջրի մաքրման գործընթաց։ Առաջիկա շաբաթներին ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Սիրիայի ջրային ռեսուրսների նախարարության և Կարմի խաչի հետ համագործակցությամբ, երկրի բոլոր 14 շրջաններ կհասցնի 1000 տոննա ջուր մաքրող նյութեր։ Այդ քանակությունը բավական է, որպեսզի 10 միլիոն սիրիացիներ (երկրի բնակչության կեսը) ապահովվեն մաքուր ջրով։ Համապատասխան նյութերը Սիրիա են տեղափոխվել Հորդանանի տարածքով։
-
05.02.2013|
11:26
Երևանի կենդանաբանական այգու տնօրեն ՌՈՒԲԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ զրույցը, բնականաբար, անդրադարձ է վերջերս այգում արձանագրված առյուծի անկմանն առնչվող պատմությանը և այգու շուրջ ծայր առած հերթական աղմուկին:
-
04.02.2013|
18:53
Առաջիկայում քաղաքային տրանսպորտի երթուղիները կհամալրվեն մասնավորի կողմից ներկրված ևս 80 ավտոբուսով: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Չնայած բարեփոխումներին` երթուղիները շարունակում են աշխատել ծանրաբեռնված, քաղաքացիները դժգոհում են նոր ավտոբուսների վատ որակից, համարային խառնաշփոթից:
Քաղաքային տրանսպորտի բարեփոխումը ի՞նչ է ենթադրում և ե՞րբ կավարտվի: Խոսակցություններ են շրջանառվում, որ նույն երթուղում կգործեն և՛ ավտոբուս, և՛ միկրոավտոբուս: Միկրոավտոբուսը նախընտրող ուղևորները կվճարեն 200 դրամ:
-
01.02.2013|
16:02
Նյու Յորքում կամավորները անօթևանների հաշվառում են անցկացնում, որը տեղի իշխանություններին կօգնի սոցիալական օգնության ցուցաբերման բյուջե կազմել: Սոցիալական նախագիծը կկոչվի «Հույս»: Մոտ մեկ տարի առաջ քաղաքապետարանը որոշել էր պարգևատրել 22 հազար աղքատների, որոնք կալանավորվել էին թափառաշրջության մասին օրենքը խախտելու համար: Իշխանությունները համաձայնել էին 15 մլն դոլարի փոխհատուցում վճարել, որը պետք է բաշխվի բանտարկված օրինախախտ մուրացիկների միջև, քանի որ վերոնշյալ օրենքը հակասահմանադրական է ճանաչվել:
-
01.02.2013|
13:52
2008-ին մեկնարկել է երկրաշարժի պատճառով անօթևան մնացած ընտանիքների համար բնակարանաշինության պետական ծրագիրը: Լոռու մարզի Արևաշող համայնքի բնակչուհի Գայանե Ալավերդյանը հաշվառված է եղել անօթևանների ապահովման հերթացուցակում, սակայն 2012-ի դեկտեմբերին միայն ՀՀ քաղաքաշինության նախարարությունում պարզել է, որ իր դիմումը մերժման ենթակա է, և ինքը չի կարող ճանաչվել Արևաշող համայնքում պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շահառու:
-
31.01.2013|
22:53
Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալներով 2012 թ. Հայաստանից հեռացել է 49660 քաղաքացի: Սահմանային անցակետի տեղեկատվությամբ` 2012-ին Հայաստան են մուտք գործել 1221612 ՀՀ քաղաքացիներ, մեկնել են 1271272 քաղաքացիներ: Բացասական հաշվեկշիռը կազմել է 49660, 2011-ին եղել է 49126:
-
31.01.2013|
16:46
«Վերանդա» ռեստորանն իմը չէ, այլ որդունս, որը վարձակալել է այդ տարածքը»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, գեներալ-մայոր Ներսիկ Նազարյանը։ Այսպիսով, նա հերքեց վերջին մեկ ամսում այս ռեստորանային համալիրի տիրոջ վերաբերյալ շրջանառվող տարբեր անունները։
-
31.01.2013|
16:44
Ատամնաբուժների բողոքի ձայնին կառավարությունը չարձագանքեց նաև հունվարի 31-ին։ «Մոտ մեկ ամիս է հիմնավոր կերպով ներկայացնում ենք մեր դժգոհությունը և նշում օրենքի փոփոխության բացասական ազդեցությունը ոչ միայն ոլորտի, այլև մարդկանց առողջության վրա, միևնույն է, ձայն բարբառո հանապատի»,- նշում էին բժիշկները։ Սա նրանց երկրորդ «այցն» էր կառավարություն։
-
31.01.2013|
12:05
Հունվարի 24-ին, Հանրային հեռուստատեսության «1-02» հաղորդաշարում ցուցադրվել է մի տեսանյութ, որով խախտվել է Սիսիանի բնակիչ, Հայաստանի և ՌԴ քաղաքացի Վոլոդյա Գալստյանի անմեղության կանխավարկածը: Տեսանյութում պատմվում է այն մասին, թե ինչպես Վ.Գալստյանը, ով քրեական գործով կարգավիճակ չի ունեցել և երբեք դատապարտված չի եղել, առանց իր գիտության և համաձայնության հրավիրվել է ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժին:
-
31.01.2013|
11:57
Մեքսիկայի մայրաքաղաքում ուժի մեջ է մտել օրենք, համաձայն որի՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար սահմանվում է մինչև 4 տարի ազատազրկում։ Օրենքը չի վերաբերում միայն բնակչությանը վտանգ սպառնացող, վնասակար, ագրեսիվ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքին։