-
30.01.2018|
08:58
Ավարտվել է Վեյկ-ան Զեեի գերմրցաշարը: Այն վեցերորդ անգամ շահել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը: Դրա համար անհրաժեշտ է եղել թայ բրեքի անցկացում, որտեղ նորվեգացին 1,5:0,5 հաշվով կոտրել է հոլանդացի Անիշ Գիրիի դիմադրությունը (հիմնական մրցաշարում նրանք 13 հնարավորից հավաքել էին 9-ական միավոր):
-
30.01.2018|
08:56
Անցած հանգստյան օրերին տուրի իրենց հանդիպումներն անվրեպ են անցել եվրոպական ֆուտբոլային գերտերությունների ընթացիկ առաջնությունների բոլոր առաջատարները: Ճիշտ է, դրանք չեն եղել անցնցում («Բավարիան» ու «Բարսելոնը» պարտվելիս են եղել), սակայն վերջին խոսքը, այնուամենայնիվ, եղել է գրանդ ակումբներինը:
-
29.01.2018|
14:23
Լոնդոնի «Արսենալը» համաձայնության է եկել Դորտմունդի «Բորուսիայի» հետ հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի տեղափոխության շուրջ: «Kicker»-ի հաղորդմամբ, գործարքի արժեքը կկազմի 63 մլն եվրո:
-
26.01.2018|
15:06
«Բացառված չէ, որ Մխիթարյանը կարող էր ավելի հաջող հանդես գար «Մանչեստր Յունայթեդում»։ Կարող էի օգտվել նրա տաղանդից և հնարավոր է, որ պետք է ժամանակ տայի վերջնականապես թիմին մերվելու համար: Արդեն ուշ է և չեմ զղջում տեղի ունեցածի համար: Մենք ֆանտաստիկ գործարք են կատարել` միևնույն ժամանակ կորցնելով ֆանտաստիկ ֆուտբոլիստի։ Մխիթարյանի անունը իր ուրույն տեղն ունի «Մանչեստր Յունայթեդի» պատմության մեջ»:
-
26.01.2018|
12:35
Ավարտվել են շախմատի Հայաստանի տղամարդկանց ու կանանց առաջնությունները: Տղամարդկանց պայքարում հաղթողի կոչումը նվաճել է 18-ամյա Հայկ Մարտիրոսյանը, որը Գաբրիել Սարգսյանից հետո դարձավ երկրի երկրորդ ամենաերիտասարդ չեմպիոնը (Գաբրիելն առաջինն է ճանաչվել 17 տարեկանում):
-
26.01.2018|
12:34
Հունվարի 24-ին շվեյցարական Լոզան քաղաքում կայացել է ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի վիճակահանությունը: Սակայն մինչ դրա արդյունքներին անդրադառնալը, նախ մի երկու խոսք լիգայի մասին: Այն ՈՒԵՖԱ-ի նոր մրցաշար է, որը ներառում է եվրոպական բոլոր ֆուտբոլային ընտրանիները:
-
26.01.2018|
12:32
Սկուդետեում «Լացիո»-«ՈՒդինեզե», «Սամպդորիա»-«Ռոմա» դիմակայությունների տեսքով այս չորս թիմերը մարեցին իրենց «ճիտին» պարտքը, Անգլիայում հայտնի դարձան լիգայի գավաթի եզրափակչում հանդես գալու իրավունք ձեռք բերած թիմերը, իր միլիոնավոր երկրպագուների համար «Ռեալն» արեց կաթվածահարույց հերթական քայլը:
-
24.01.2018|
12:31
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն առաջին մարզումն է անցկացրել «Արսենալի» կազմում: Արսեն Վենգերի թիմը պատրաստվում է Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան հանդիպմանը Լոնդոնի «Չելսիի» հետ:
-
23.01.2018|
13:27
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի նորամուտը «Արսենալում» հնարավոր է տեղի ունենա 1 օրից: «Արսենալի»
երկրպագուները հույս ունեն հայ ֆուտբոլիստին տեսնել հունվարի 24-ին Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության կիսազրափակչի «Չելսիի» հետ խաղում:
-
23.01.2018|
13:16
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել «Արսենալի» հետ` երկուշաբթի երեկոյան հաղորդեց «Արսենալը» պաշտոնական կայքէջում: Գործարքի շրջանակում չիլիացի Սանչեսը «Արսենալից» տեղափոխվել է «Մանչեստր Յունայթեդ»: