ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 
  • Ֆուտբոլային հրետակոծություններ

    Ֆուտբոլային հրետակոծություններ

    23.01.2018| 10:59
    7:1, 5:1, 5:0, 4:2, 4:1, 4. սրանք հաշիվներ են, որոնք, թերևս, ավելի կպատշաճեին այլ մարզաձևերից խաղերին, մինչդեռ դրանք անցած հանգստյան օրերի ֆուտբոլային հանդիպումներից մի քանիսի ռեալությունն են: Այո, գոլառատ հանդիպումների պակաս չեղավ, ու հատկապես ուրախալին այն է, որ չես էլ կողմնորոշվում որին առավելություն տալու հարցում, քանզի գոլային այդ հրավառության մեջ հաճելիորեն սիրտ շոյողը դրանց բազմազանությունն էր, կատարողական անկրկնելիությունը:
  • Տանուլ է տրված մարտը, սակայն տանուլ չի տրված պայքարը

    Տանուլ է տրված մարտը, սակայն տանուլ չի տրված պայքարը

    21.01.2018| 22:01
    Մոսկվայում ավարտվեց գեղասահքի Եվրոպայի առաջնությունը: Ի դեմս Եվգենյա Մեդվեդևա-Ալինա Զագիտովա երկյակի, առանձնահատուկ հետաքրքրություն էր ներկայացնում կանանց մենապայքարը:
  • Մխիթարյանը բժշկական ստուգում է անցնում՝ «Արսենալ» տեղափոխվելու համար

    Մխիթարյանը բժշկական ստուգում է անցնում՝ «Արսենալ» տեղափոխվելու համար

    21.01.2018| 21:10
    Հենրիխ Մխիթարյանն ու Ալեքսիս Սանչեսն այսօր բժշկական ստուգումներ են անցնում, Մխիթարյանը՝ «Արսենալ», Սանչեսը՝ «Մանչեստր Յունայթեդ» տեղափոխվելու համար, հաղորդում է Ֆրանսպրեսը: Ըստ հրապարակումների, երկու ֆուտբոլիստների տեղափոխության բանակցությունները մոտ են ավարտին:
  • Հենրիխ Մխիթարյանն ու «Արսենալը» հասել են ամբողջական համաձայնության

    Հենրիխ Մխիթարյանն ու «Արսենալը» հասել են ամբողջական համաձայնության

    21.01.2018| 13:11
    Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու Լոնդոնի «Արսենալը» հասել են ամբողջական համաձայնության և շուտով պաշտոնապես կհայտարարվի «Մանչեստր Յունայթեդի» խաղացողի տրանսֆերի մասին, հաղորդում է Sky Sport-ի և The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն թվիթերյան էջում:
  • Լուրջ տեղաշարժեր

    Լուրջ տեղաշարժեր

    19.01.2018| 14:46
    Ֆրանսիայի առաջնության հերթական տուրում «Պարի Սեն Ժերմենը» 8:0 հաշվով պարտության է մատնել «Դիժոնին» ու 56 միավորով գլխավորում է դիվիզիոնի աղյուսակը: Այստեղ չորս գոլ հեղինակել է Նեյմարը:
  • Մեսին էլ կարող է վրիպել

    Մեսին էլ կարող է վրիպել

    19.01.2018| 14:44
    Կայացել են Իսպանիայի գավաթի մեկ քառորդի առաջին խաղերից երեքը: «Վալենսիան» սեփական հարկի տակ կամային հաղթանակ է տոնել (2:1) «Ալավեսի» նկատմամբ (տանտերերը հաղթական գոլը խփել են այն բանից հետո, երբ խաղադաշտից հեռացվել է հյուրերի խաղացողներից մեկը), ներքին առաջնությունն ակնհայտորեն ձախողող «Սևիլիան» արտագնայում նույնպիսի հաշվով հաղթել է «Աթլետիկոյին»:
  • Ցավալի է, բայց դե նաև սա է կյանքը

    Ցավալի է, բայց դե նաև սա է կյանքը

    19.01.2018| 14:43
    Իսպանիայի ներքին առաջնությունում Քրիշտիանու Ռոնալդուի գործերն այնքան էլ լավ չեն: Համարյա թե կիսված առաջնություն, ու ընդամենը չորս գոլ: Սա խայտառակ ցուցանիշ է մեկի համար, որը բոլոր հնարավոր ու անհնար հարցումներով հիշատակվում է աշխարհի լավագույն խաղացողների ցուցակում, որը վերջին տասը տարում Լիոնել Մեսիի հետ վիճարկել է «Ոսկե գնդակին» արժանանալու պատիվն ու այդ տասից հինգում հաջողել:
  • Ձմեռվա գլխավոր տրանսֆերները

    Ձմեռվա գլխավոր տրանսֆերները

    19.01.2018| 14:41
    Միանգամից ասենք՝ Ֆիլիպե Կոուտինիոյի «Լիվերպուլից» «Բարսելոն» տեղափոխությամբ ձմեռային տրանսֆերային պատուհանում կատարվելիք գործարքները կորցրել են գլխավոր հետաքրքրությունը, սակայն գլխավորի բացակայությունը չի նշանակում հետաքրքրությունների իսպառ բացակայություն: Բարեբախտաբար, համաշխարհային ֆուտբոլը վառ անհատականությունների պակաս չունի: Անդրադառնանք դրանցից մի քանիսին ու դրանց թվում գոնե մեզ համար թիվ մեկին:
  • Կորչի «Մանչեստրը», կեցցե «Արսենալը»

    Կորչի «Մանչեստրը», կեցցե «Արսենալը»

    18.01.2018| 13:36
    Լոնդոնի «Արսենալն» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը համաձայնության են հասել անձնական պայմանագրի վերաբերյալ, հայտնում է Aspekty.net-ը:
  • Հենրիխ Մխիթարյանի՝ «Արսենալ» տեղափոխության գործարքն ավարտվե՞լ է

    Հենրիխ Մխիթարյանի՝ «Արսենալ» տեղափոխության գործարքն ավարտվե՞լ է

    17.01.2018| 01:39
    101greatgoals.com-ը հայտնում է, որ ավարտվել է «Մանչեստր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Արսենալ» տեղափոխության գործարքը։