Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 
  • Եվրոպան խաղում է ֆուտբոլ

    Եվրոպան խաղում է ֆուտբոլ

    24.09.2017| 01:34
    Արձակուրդից հետո մինչ զբաղված էինք բաց թողած առաջնային կարևորության նյութերին ընթերցողին հաղորդակից դարձնելով, եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնությունները հասցրին զգալի ճանապարհ անցնել ու, դրանով հանդերձ, բավականին ուշագրավ պատկեր գծագրել: Իհարկե, եղածի առարկայական մատնանշումներն անելն ու դրանց հիման վրա ամփոփիչ եզրահանգումների գնալը դեռ վաղ է, սակայն ընդհանրական պատկերի ներկայացումն իսկ արդեն ուշագրավ է:
  • Մեսիի հերթական պոկերը

    Մեսիի հերթական պոկերը

    20.09.2017| 16:37
    Իսպանիայի ֆուտբոլի լա լիգայի առաջնության հինգերորդ տուրի շրջանակներում «Բարսելոնը» հյուրընկալել է «Էյբարին» ու հաղթել 6:1 հաշվով: Բացառիկ արդյունավետությամբ է աչքի ընկել Լիոնել Մեսին, ով դարձել է չորս գոլի հեղինակ: Այս պոկերից հետո արգենտինացու անվան դիմաց հինգ տուրից հետո արդեն գրանցված է ինը գնդակ:
  • Լևոն Արոնյանը կիսաեզրափակչում է

    Լևոն Արոնյանը կիսաեզրափակչում է

    17.09.2017| 10:10
    Լևոն Արոնյանը նվաճեց Թբիլիսիում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի ուղեգիր: Նա ուկրաինացի Վասիլի Իվանչուկին պարտության մատնեց 1.5:0.5 հաշվով: Առաջին դասական պարտիայում սպիտակներով հաղթանակ տանելուց հետո, երկրորդ պարտիայում Արոնյանը սևերով խաղաց ոչ ոքի:
  • Սոնա Ասատրյանը՝ Եվրոպայի չեմպիոն

    Սոնա Ասատրյանը՝ Եվրոպայի չեմպիոն

    15.09.2017| 16:13
    Ռումինիայում ավարտվեց շախմատի Եվրոպայի տարբեր տարիքային խմբերի առաջնությունները: Գերազնաց մրցելույթ ունեցավ աշտարակցի տասնութամյա Սոնա Ասատրյանը՝ մարզիչ, գրոսմայստեր Լիլիթ Գալոյանի սանը, ով իր տարեկիցների հետ մրցապայքարում հավաքեց ամենամեծ թվով միավորներն ու հռչակվեց չեմպիոնուհի:
  • Արոնյանը մեկ քառորդում է

    Արոնյանը մեկ քառորդում է

    15.09.2017| 12:23
    Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում շարունակում է հաջող մրցելույթները Լևոն Արոնյանը, որը, 1/8 եզրափակչում ծնկի բերելով Դանիիլ Դուբովին, նվաճել է մեկ քառորդի մասնակցության իրավունք:
  • Առաջինում՝ ոչ-ոքի

    Առաջինում՝ ոչ-ոքի

    15.09.2017| 12:21
    Ֆուտբոլի Հայաստանի գավաթի քառորդ եզրափակչի առաջին խաղում Գյումրու «Շիրակը» սեփական հարկի տակ ընդունել է Երևանի «Արարատին», գրանցվել է ոչ-ոքի հաշիվ՝ 1:1: Ընդ որում` հաշիվը հավասարեցնողները եղել են արարատցիները:
  • Լավ հնարավորություններ

    Լավ հնարավորություններ

    15.09.2017| 12:19
    Ռումինիայում ավարտվում է շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որն անցկացվում է մինչև 8, 10, 12, 14, 16 և18 տարեկան տղաների ու աղջիկների միջև: Եզրափակիչ տուրից առաջ մեդալ նվաճելու հնարավորություն են պահպանում տասնութ և տասնվեց տարեկանների կատեգորիայում մրցակցող Հայկ Մարտիրոսյանն ու Շանթ Սարգսյանը, ովքեր համապատասխանաբար 6 ու 6,5 միավորով երրորդ հորիզոնականում են:
  • Աշխարհի ակումբային  թիմերի առաջնության անցկացման նոր ձևաչափ

    Աշխարհի ակումբային թիմերի առաջնության անցկացման նոր ձևաչափ

    15.09.2017| 12:18
    Հետաքրքիր զարգացումներ են սպասվում համաշխարհային ֆուտբոլում: ՖԻՖԱ-ն մտադիր է աշխարհի առաջնությունների նախաշեմին անցկացվող Համադաշնությունների գավաթի խաղարկությունը փոխարինել կառուցվածքային առումով նոր մրցաշարով, որի անհրաժեշտությունը, խոստովանենք, շոշափելիորեն էր զգացվում, որքան էլ, ի դեմս ակումբային թիմերի, աշխարհի չորս ծագերում ունենք վառ ընդգծված խաղարկություններ:
  • Տոնի մեկնարկը  տրված է

    Տոնի մեկնարկը տրված է

    15.09.2017| 12:15
    Երեքշաբթի մեկնարկեցին Չեմպիոնների լիգայի «Մրցաշրջան 2017-2018»-ի խմբային խաղերը: Այս փուլում դրանք ըստ խմբերի ներկայացնելու անհրաժեշտությունը չենք տեսնում, քանի որ ամեն ինչ նոր-նոր է սկսվում, և ողնաշարվելու, տեսքի գալու դեռ շատ բան կա:
  • Փարիզը 2024-ի օլիմպիական մայրաքաղաք, Լոս Անջելեսը` 2028-ի

    Փարիզը 2024-ի օլիմպիական մայրաքաղաք, Լոս Անջելեսը` 2028-ի

    14.09.2017| 14:19
    Փարիզը և Լոս Անջելեսը հաստատվեցին 2024-ի և 2028-ի ամառային օլիմպիական խաղերի մայրաքաղաքներ: 2024-ի և 2028-ի օլիմպիական մայրաքաղաքներ դառնալու հայտ էին ներկայացրել նաև Համբուրգը, Բուդապեշտը և Հռոմը: Փարիզն օլիմպիական խաղերն ընդունել է 1900-ին ու 1920-ին, Լոս Անջելեսը` 1932-ին ու 1984-ին: 2020-ի օլիմպիական խաղերը կընդունի Տոկիոն: