ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 
  • Եզրափակիչը՝ Ստոկհոլմում

    Եզրափակիչը՝ Ստոկհոլմում

    12.05.2017| 11:17
    Երեկ «Մանչեստր Յունայթեդ»-«Սելտա», «Լիոն»-«Այաքս» դիմակայություններով ավարտվեցին Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղերը: Դրանց ցուցադրման ուշ ժամով պայմանավորված՝ արդյունքները, բնականաբար, չենք կարող հայտնել, այդ մասին ընթերցողը կարող է տեղեկանալ մեր թերթի էլեկտրոնային կայքէջից:
  • Երևանցիների գերազանցությամբ

    Երևանցիների գերազանցությամբ

    12.05.2017| 11:12
    Ավարտվել է բադմինթոնի Հայաստանի պատանեկան առաջնությունը: Չեմպիոնի կոչումները նվաճել են Արման Վարդանյանն ու Մարիետա Նիկոյանը: Նրանք ուժեղագույնն են եղել նաև զուգախաղում:
  • Կարդիֆյան եզրափակչում են «Ռեալն» ու «Յուվենտուսը»

    Կարդիֆյան եզրափակչում են «Ռեալն» ու «Յուվենտուսը»

    12.05.2017| 11:11
    Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպումների մասին մեր վերլուծականը վերնագրել էինք «Պատասխան խաղերը սպառնում են վերածվելու ձևականության», ու դրանում ոչ նոստրադամուսություն կար, որ ինչ-որ չափով գլուխ գովեինք, ոչ էլ դրան դույզն-ինչ առնչվող հետք:
  • Եզրափակչում «Յուվենտուսն» ու «Ռեալն» են

    Եզրափակչում «Յուվենտուսն» ու «Ռեալն» են

    11.05.2017| 16:57
    Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Աթլետիկո»-«Ռեալ» դիմակայության պատասխան հանդիպումը թեև ավարտվեց առաջինի հաղթանակով (2:1), այդուհանդերձ եզրափակչում հանդես գալու իրավունքը նվաճեց «արքայականը», քանի որ սեփական հարկի տակ տոնել էր ավելի խոշոր հաշվով հաղթանակ՝ 3:0:
  • «Յուվենտուսը» եզրափակչում է

    «Յուվենտուսը» եզրափակչում է

    10.05.2017| 13:18
    Կիսաեզրափակչի երկրորդ խաղում էլ «Յուվենտուսը» պարտության մատնեց «Մոնակոյին»: Մոնեգասկերն այս անգամ էլ երկու գնդակ բաց թողեցին՝ մխիթարվելով նրանով, որ գոնե կարողացան գտնել Բուֆոնի դարպասը տանող ճանապարհը:
  • 67-րդն ենք

    67-րդն ենք

    05.05.2017| 14:48
    Մայիսի 4-ին հրապարակած ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակով ֆուտբոլի Հայաստանի ընտրանին պահպանել է ունեցած 67-րդ տեղը: Սա հինգերորդ ցուցանիշն է աշխարհի առաջնության որակավորման մեր փուլը ներկայացնող ընտրանիների մեջ, իսկ ընդհանրապես աղյուսակը գլխավորում է Բրազիլիայի հավաքականը:
  • Պատասխան խաղերը սպառնում են վերածվելու ձևականության

    Պատասխան խաղերը սպառնում են վերածվելու ձևականության

    05.05.2017| 12:19
    Վերնագրում արտահայտված միտքը, չեմ վիճում, կատեգորիկ հնչողություն ունի, սակայն իր այդ որակի մեջ բնավ չի մերժում սպասվելիքի լարվածությունը: «Աթլետիկոն» կռիվ կտա մինչև վերջին շունչը, չի խնայի իրեն և «Մոնակոն», սակայն այս սպառման արդյունքը որքանո՞վ կենսաբեր կլինի նրանց համար, այ սա է հարցերի հարցը, որովհետև առաջին խաղերում շատ բան է անդարձի տրված: Եվ այսուհանդերձ մեզ բոլորովին էլ վատ չենք զգա, եթե ոչ երկու պատասխան հանդիպումը, գոնե դրանցից մեկը մեզ հակառակն ապացուցի:
  • Մրցել են լողորդները

    Մրցել են լողորդները

    02.05.2017| 13:40
    Կայացել է լողի Հայաստանի առաջնությունը: Ըստ ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի տարածած տեղեկատվության, հաղթողներ ու մրցանակակիրներ են դարձել՝
  • Մարտի են ելել վետերանները

    Մարտի են ելել վետերանները

    02.05.2017| 13:39
    Հունաստանում ընթանում է վետերան շախմատիստների աշխարհի թիմային հինգերորդ առաջնությունը: Այն անցկացվում է տարիքային երկու խմբով՝ +50 և +65:
  • Պարտվեց նոկաուտով

    Պարտվեց նոկաուտով

    02.05.2017| 13:37
    Լոնդոնի «ՈՒեմբլի» մարզադաշտում 90 հազար մարզասերի ներկայությամբ կայացավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի IBF և WBA վարկածներով չեմպիոնական մարտը: Մրցեցին գերծանր քաշայիններ Էնտոնի Ջոշուան ու Վլադիմիր Կլիչկոն: IBF վարկածի չեմպիոնական տիտղոսի տիրակալ Էնտոնի Ջոշուան, որը տասնչորս տարով երիտասարդ էր մրցակցից, կարողացավ տասնմեկերորդ ռաունդում նոկաուտով պարտության մատնել ուկրաինացուն: Սա բրիտանացու 19-րդ մարտն էր պրոֆեսիոնալ ռինգում ու, որ հատկանշական է, 19-րդը՝ նոկաուտով: