-
05.01.2017|
08:59
Անգլիայի ֆուտբոլի առաջնության քսաներորդ տուրում «Տոտենհեմը» լոնդոնյան դերբիի շրջանակներում հյուրընկալեց 49 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորող «Չելսիին», որն անցած տարվա սեպտեմբերի կեսերից ոչ միայն չէր կրել պարտություն, այլև չէր ունեցել միավորի կորուստ:
-
05.01.2017|
08:57
Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության մեկ ութերորդի առաջին հանդիպումում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ երեք անպատասխան գնդակի առավելությամբ պարտության է մատնել «Սևիլիային»:
-
27.12.2016|
16:56
Մինչ եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնությունները ձմեռային «քնի» մեջ են, անգլիական պրեմիեր լիգայում շարունակվում է հրաշալի խաղերի փունջը: Տասնութերորդ հերթականում «Չելսին» դարձյալ անպարտ մնաց՝ «Բոռնմուտին» հաղթելով 3:0 հաշվով ու շարունակելով միանձնյա գլխավորել աղյուսակը:
-
27.12.2016|
10:29
Անգլիայի առաջնության 18-րդ տուրում «Սանդերլենդին» հաղթելուց հետո «Մանչեստր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Հենրիխ Մխիթարյանի շքեղ գոլի մասին:
-
26.12.2016|
20:09
Մահացել է Հայաստանի շախմատի 8-ակի չեմպիոն, գրոսմայստեր Աշոտ Անաստասյանը: Նա ծնվել է 1964-ի հուլիսին, Երևանում: 1997, 2001 և 2005 թվականներին Հայաստանի հավաքականի կազմում դարձել է աշխարհի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր: 1992 և 2002-ին` համաշխարհային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, 1999-ին Եվրոպայի չեմպիոն (լավագույն արդյունքը՝ 3-րդ խաղատախտակի վրա):
-
25.12.2016|
17:40
Ավարտվեց Ռուսաստանի Դաշնության գեղասահքի առաջնությունը: Կանանց մրցավեճում անգերազանցելի է եղել տասնյոթամյա Եվգենյա Մեդվեդևան: Մեր հայրենակցուհին հաղթել է բացահայտ առավելությամբ՝ երկու մրցաձևերում էլ դառնալով համաշխարհային ռեկորդի հեղինակ:
-
23.12.2016|
23:52
Այսօր Քաթարի մայրաքաղաք Դոհայում որոշվեց Իտալիայի սուպերգավաթակիրը: Վճռական հանդիպումը Թուրինի «Յուվենտուսի» ու իտալական մյուս գրանդ ակումբի՝ Միլանի համանուն թիմի միջև էր:
-
23.12.2016|
11:51
Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ ստեղծագործական միությունների շրջանում անցկացվող մրցույթը կայացել է, սակայն մրցանաՈՒզենք թե չուզենք, հերթական օրացուցային տարին մոտենում է ավարտին, ու ինչ-որ բաներ ամփոփելու, հանրագումարի բերելու ժամանակն է: կները դեռևս չեն տրամադրվել:
-
20.12.2016|
20:55
«Ե՛վ մարզական ծրագրերով հետաքրքրվող ուսանողների թիվը, և՛ ուսանողների շրջանում անցկացվող մարզական միջոցառումների թիվն աճել է»,-լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով 2016-ին այս ոլորտում իրականացված ծրագրերը՝ տեղեկացրեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Ծրագրերի իրականացման ծառայության ղեկավար Արուսյակ Պողոսյանը:
-
20.12.2016|
09:44
Պրոֆեսիոնալ ռինգում մարզական կարիերան ավարտեց համաշխարհային բռնցքամարտի լեգենդներից մեկը՝ Բեռնարդ Հոփկինսը: