Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 
  • «Բազեում» մեծ տեղ է հատկացված մարզական խաղերին

    «Բազեում» մեծ տեղ է հատկացված մարզական խաղերին

    13.07.2016| 11:27
    Օգոստոսի 22-28-ն անցկացվելիք «Բազե» համահայկական երիտասարդական հավաքում մեծ տեղ է հատկացված մարզական միջոցառումներին։ Հայաստանը, Արցախը, Ջավախքն ու սփյուռքը ներկայացնող ջոկատներն ուժերը չափելու են սեղանի թենիս, շախմատ, սպորտլանդիա, պարանի ձգում, վոլեյբոլ, բազկամարտ, մինի ֆուտբոլ, ազգային խաղեր, լող մրցաձևերում։
  • «Ալաշկերտը» զիջեց

    «Ալաշկերտը» զիջեց

    12.07.2016| 23:42
    Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Ալաշկերտը» հյուրընկալվեց Թբիլիսիի «Դինամոյին»:
  • Պորտուգալական հուլիսի 10՝ չորս տարվա երաշխիքով

    Պորտուգալական հուլիսի 10՝ չորս տարվա երաշխիքով

    12.07.2016| 08:58
    Ինչ ուզում եք ասեք, առաջնության եզրափակիչը փառահեղ ստացվեց, ու բնավ էլ կապ չունի, որ հաղթանակը ձեռք է բերված նվազագույն հաշվով, այդ միակ գոլն էլ խփվել է լրացուցիչ ժամանակում, երբ ֆուտբոլասերը սկսել էր նախապատրաստել հետխաղյա տասնմեկմետրանոցներին, որոնք, մեղքս ինչ թաքցնեմ, գոնե ինձ այնքան էլ ֆուտբոլ չեն հիշեցնում:
  • Գայթակղում են

    Գայթակղում են

    11.07.2016| 17:40
    Համաշխարհային ֆուտբոլի լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկին՝ Իտալիայի ազգային հավաքականի ու «Յուվենտուսի» քսանիննամյա Լեոնարդո Բոնուչիին, ձեռք բերելու համար, տեղեկացնում է իտալական La Gazzetta dello Sport-ը, անգլիական «Մանչեստր Սիթին» վաթսուն միլիոնանոց առաջարկ է անում թուրինյան ակումբին, համաձայն որի ֆուտբոլիստին պատրաստ է տարեկան վճարել ութ միլիոն եվրո աշխատավարձ:
  • Վճռականը՝ այսօր

    Վճռականը՝ այսօր

    10.07.2016| 12:50
    Ուղիղ մեկ ամիս առաջ, այս օրը, Ռումինիա-Ֆրանսիա խաղով մեկնարկեց ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը: Այդ խաղում հաղթեցին ֆրանսիացիները: Առաջնության մեկնարկից ուղիղ մեկ ամիս անց, այսօր, եզրափակվում է մրցաշարը, ու խաղադաշտ է կրկին դուրս գալիս Ֆրանսիայի ընտրանին:
  • Նկատի ունեցեք՝ պարտվել է միայն Պորտուգալիան

    Նկատի ունեցեք՝ պարտվել է միայն Պորտուգալիան

    09.07.2016| 15:16
    Կիրակի կայանալիք Պորտուգալիա-Ֆրանսիա եզրափակիչ դիմակայությունը չհաշված, որտեղ վերջինս առաջնությունը հյուրընկալած կողմն է, ֆուտբոլի Եվրոպայի մինչ այս առաջնությունը չորս դեպք է եղել, երբ տանտերերը հանդես են եկել խաղարկության գլխավոր հանդիպումում (Իսպանիա՝ 1964թ., Իտալիա՝ 1968թ., Ֆրանսիա՝ 1984թ.):
  • Մանուել Նոյեր. Արժանի չէինք պարտության

    Մանուել Նոյեր. Արժանի չէինք պարտության

    08.07.2016| 19:22
    Մյունխենի «Բավարիա»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը խոսել է «Եվրո 2016»-ի կիսաեզրափակչում Ֆրանսիայի հավաքականից կրած պարտության մասին:
  • «Յունայթեդ»-ի հովանավորը շքեղ ավտոմեքենա է նվիրել Մխիթարյանին

    «Յունայթեդ»-ի հովանավորը շքեղ ավտոմեքենա է նվիրել Մխիթարյանին

    08.07.2016| 19:20
    Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երեկ ներկայացվել է որպես «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ:
  • Եվրոպան՝ Եվրոպայով,  մենք՝ մեր ցավերով

    Եվրոպան՝ Եվրոպայով, մենք՝ մեր ցավերով

    08.07.2016| 09:08
    Երեկ ուշ երեկոյան կայացած Գերմանիա-Ֆրանսիա դիմակայության արդյունքով հայտնի դարձավ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակչի երկրորդ մասնակիցը: Ի տարբերություն ընթերցողի, այս պահին մենք չգիտենք, թե ով է աշխարհամասի պատվավոր տիտղոսի համար մրցակցելու Պորտուգալիայի ընտրանու հետ, որը կիսաեզրափակչում կարողացավ առավելության հասնել ՈՒելսի ընտրանու նկատմամբ ու պատմության մեջ երկրորդ անգամ դուրս եկավ եզրափակիչ:
  • Եզրափակչում Պորտուգալիա-Ֆրանսիա դիմակայություն

    Եզրափակչում Պորտուգալիա-Ֆրանսիա դիմակայություն

    08.07.2016| 01:30
    Սեփականը պահելով անառիկ ու յուրաքանչյուր խաղակեսում հեղինակելով մեկական գոլ (երկուսն էլ Անտուան Գրիզմանի ակտիվում է)՝ Ֆրանսիայի ընտրանին կիսաեզրափակիչ փուլից տուն ուղարկեց աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականին՝ իրավունք ձեռք բերելով եզրափակչում աշխահամասի չեմպիոնի կոչումը վիճարկելու Պորտուգալիայի ընտրանու հետ: