-
20.03.2020|
04:35
Իսպանական «Ալավես» ֆուտբոլային ակումբը հայտարարել է թիմում կորոնավիրուսով վարակված դեպքերի մասին։ Կորոնավիրուս է հաստատվել ակումբի երեք ֆուտբոլիստի, մարզչական շտաբի 7 անդամների, ինչպես նաև ակումբի ոչ ֆուտբոլային բաժնի 5 աշխատողի մոտ։
-
20.03.2020|
04:26
ESPN-ի տեղեկացմամբ կորոնավիրուսի համավարակի պատճառով «Պարի Սեն Ժերմենի» ֆուտբոլիստներ Նեյմարն ու Տիագո Սիլվան վերադարձել են Բրազիլիա։ Համաձայն աղբյուրի, ֆրանսիական ակումբը ֆուտբոլիստներին թույլ է տվել ինքնուրույն որոշել, թե համավարակի կանխարգելման նպատակով որտեղ են ցանկանում ինքնամեկուսանալ։
-
20.03.2020|
04:23
Մարտի 17-ին ՈՒԵՖԱ-ն հայտարարեց հաշված ամիսներ անց անցկացվելիք Եվրոպայի առաջնությունը 2021 թիվ փոխադրելու մասին։ Սա այսպես արվեց, որպեսզի եվրոպական ֆուտբոլային առաջնությունները կարողանան ավարտին հասցնել մրցաշրջանը։ Սակայն այդ առաջնություններն իրապես կհասցվե՞ն ավարտին. սա է ներկայիս եվրոպական ակումբային ֆուտբոլային առաջնությունների խնդիրների խնդիրը։
-
20.03.2020|
03:31
Հրապարակման մեջ տեղադրված գրություն-պատկերը մանրամասնելու առանձնակի անհրաժեշտություն չկա, քանզի առանց այն էլ ամեն ինչ տեսանելի ու ընկալելի է։ Եվ այդուհանդերձ, ի հավելումն դրա, նպատակահարմար գտանք ստորև ներկայացնել կինոկենտրոնի տնօրենի ժ/պ-ին ուղղված մեր հրապարակային արձագանքը։
-
19.03.2020|
14:11
Ճապոնիայի փոխվարչապետ Տարո Ասոն հայտարարել է, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերն «անիծված» են։ Վերջին օրերին ենթադրությունները, որ խաղերը ստիպված կլինեն հետաձգել կորոնավիրուսի համաճարակի պատճառով, ավելի իրատեսական են դառնում, գրում է The Guardian-ը։
-
17.03.2020|
22:46
Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն ըստ ժամկետի՝ հայտնում է Միջազգային օլիմպիական կոմիտեն: ՄՕԿ-ը խաղերը հետաձգելու անհրաժեշտություն չի տեսնում: Կոմիտեն չի պատրաստվում փոխել խաղերի ժամկետները հաշվի առնելով, որ մինչ մեկնարկը դեռևս 4 ամիս ժամանակ կա:
-
17.03.2020|
01:19
Անգլիական պրեմիեր լիգան առաջնությունն ընդհատել է մինչև ապրիլի 4-ը, սակայն դեռևս չի որոշել, թե ինչ է անելու հետո։ Ասվածը բնավ էլ չի նշանակում, թե ամենատարբեր մակարդակներով քննարկումներ չեն լինում, առաջարկներ չեն արվում։ Ընդհանուր առմամբ դիտարկվում է չորս հնարավոր տարբերակ։
-
17.03.2020|
01:16
Բոլորիս համար ծանր օրեր են: Մենք ապրում ենք` անհանգստացած լինելով կատարվածի հետևանքով: Պատկերացնում ենք մեզ նրանց դերում, ովքեր մեծապես տուժել են այս վարակից, կորցրել ու կորցնում են հարազատներ: Մենք նրանց կողքին ենք: Ես մեծ ուժ ու եռանդ եմ մաղթում այդ մարդկանց:
-
17.03.2020|
01:15
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) քննարկելու է Եվրոպայի 2020 թվի առաջնության անցկացման ժամկետը փոխելու հարցը՝ տեղեկացնում է բրիտանական The Telegraph-ը։
-
13.03.2020|
22:40
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է. «Չեմ կարծում, որ հիմա այն պահն է, երբ ֆուտբոլային մարզչի կարծիքը կարևոր է։ Բայց հասկանում եմ, որ մեր երկրպագուները ցանկանում են լսել թիմին, այդ պատճառով ես կարտահայտվեմ։ Առաջին հերթին մենք պետք է անենք հնարավոր ամեն բան միմյանց պաշտպանելու համար։ Ես խոսում եմ հասարակության համատեքստում։ Այդպես պետք է լինի միշտ, բայց հիմա դա կարևոր է առավել քան երբևէ։