-
06.06.2014|
11:56
Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» երկրորդ մոտեցումով այնուամենայնիվ, գնաց Հալկին վաճառելու քայլին՝ համարելով, որ «Արսենալի» առաջարկած 26,5 միլիոն եվրոն վատ գին չէ ֆուտբոլիստից հրաժարվելու համար:
-
06.06.2014|
11:54
Իսպանական զանգվածային լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Դորտմունդի «Բորուսիայի» ու երկրի ազգային ընտրանու կիսապաշտպան Մարկո Ռոյսը չափազանց մոտ է «Բարսելոն» տեղափոխվելուն:
-
06.06.2014|
11:53
Որ նոր մրցաշրջանում «Բարսելոնին» սպասում են արմատական փոփոխություններ, պարզից էլ պարզ է: Համենայն դեպս, ավարտված այս մրցաշրջանն իր արձանագրածով բնավ էլ այն չէր, ինչ ակնկալում էին ֆուտբոլային այս գերակումբի տերերը:
-
06.06.2014|
11:51
Գնալով չարագուշակ ամպերն ավելի ու ավելի են կուտակվում Կատարի գլխին, որտեղ պիտի անցկացվի ֆուտբոլի 2022 թվի աշխարհի առաջնությունը:
-
06.06.2014|
11:50
Ֆուտբոլի աշխարհի առաջնությանն ընդառաջ մասնակից երկրների հավաքականներն ավարտում են ընկերական հանդիպումների փուլը, անում վերջին շտկումները:
-
05.06.2014|
15:41
Մայրաքաղաքում կկառուցվի գեղասահքի նոր դպրոց: Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Երևանի Ծովակալ Իսակովի պողոտա 27/8 հասցեում 1 հեկտար հողատարածքի վրա գեղասահքի դպրոցի կառուցման գաղափարը կյանքի կոչելու հարցում անմիջական մասնակցություն է ունեցել նաև օլիմպիական եռակի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, ՌԴ Պետ¬դումայի պատգամավոր Իրինա Ռոդնինան, ով նաև պատրաստակամություն է հայտնել` մարզադպրոցը շահագործման հանձնելուց հետո ըստ ամենայնի աջակցել հայկական գեղասահքի զարգացմանը:
-
05.06.2014|
14:59
Բոլոր մարզասերների կողմից սիրված և սպասված ֆուտբոլային տոնին կարող եք հետևել Առաջին ալիքի եթերում: Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը Ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղերի պաշտոնական հեռարձակողն է:
-
03.06.2014|
12:46
Օսկար Տաբարեսը ներկայացրել է ՈՒրուգվայի ընտրանու վերջնական կազմը, որտեղ տեղ է գտել ընթացիկ մրցաշրջանը անգլիական «Լիվերպուլի» կազմում փայլուն անցկացրած Լուիս Սուարեսը, ում թեկնածությունը հարցականի տակ էր ունեցած վնասվածքի պատճառով:
-
03.06.2014|
12:44
Իտալական Սասարի քաղաքում անցկացված միջազգային մրցաշարում՝ նվիրված Մատե Պելիկոնեի հիշատակին, sport.am կայքի տեղեկացմամբ, փայլուն մասնակցություն են ունեցել մեր հունահռոմեական ոճի ըմբիշները: Ոսկե մեդալների են արժանացել Ռոման Ամոյանը (55 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), Արթուր Շահինյանը (85 կգ), Արթուր Ալեքսանյանը (98 կգ):
-
03.06.2014|
12:44
Ի դեմս ֆուտբոլի Իրանի ազգային ընտրանու կիսապաշտպան Անդրանիկ Թեյմուրյանի, հայերս ներկայացուցիչ ունենք օրերս մեկնարկելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչում: