-
25.03.2014|
11:59
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության տասնութերորդ տուրում հյուրընկալվելիս «Միկան» նվազագույն առավելությամբ հաղթել է «Ալաշկերտին»: Նույնպիսի հաշիվ է գրանցվել «Բանանց»-«Փյունիկ» հանդիպումում:
-
25.03.2014|
11:57
Խայտառակ հաշիվ է գրանցվել Անգլիայի առաջնության «Չելսի»-«Արսենալ» դիմակայությունում (6։0), որը վերջինիս մարզչի` Արսեն Վենգերի համար հազարերորդն էր թիմի ղեկին: Սակայն հաշիվն անպատվաբեր է մեկ այլ առումով ևս. «Արսենալը», «Չելսիի» պես, պայքարում է երկրի չեմպիոնության համար:
-
25.03.2014|
11:54
Բոլորովին վերջերս ռուսական «Զենիթ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնած պորտուգալացի մարզիչ Անդրե-Վիլաշ Բոյաշը իր նոր թիմի կազմում ուզում է տեսնել Մադրիդի «Ռեալի» միանգամից երեք խաղացողի:
-
25.03.2014|
11:52
Շախմատի աշխարհի թագի հավակնորդների մրցաշարի երկրորդ փուլը, որքան էլ ցավալի է, ծանր սկսվեց Լևոն Արոնյանի համար: Նախ սպասված խաղը չստացվեց Վիշվանաթան Անանդի հետ, ումից մեր գրոսմայստերն առաջին կեսում պարտություն էր կրել ու վերջնահաշվում, առաջին տեղի համար հնարավոր հավասար միավորների դեպքում, կունենար ոչ բարենպաստ վիճակ:
-
25.03.2014|
11:48
Կայուն սովորույթի ուժով մենք բարեխղճորեն անդրադառնում ենք եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնություններին, ներկայացնում առաջատար եռյակների մասնակցությամբ խաղերը: Այս անգամ հարկադրված ենք ավանդույթը խախտել, քանզի կիրակի կայացած ռեալբարսելոնյան էլ կլասիկոն խամրեցրեց ամեն ինչ: Ընդ որում, հավաստի տեղեկություններ կան, որ խաղի ընթացքում գալակտիկայում իննսուն րոպե կանգնած է եղել ցանկացած շարժ:
-
21.03.2014|
12:19
Սկզբունքորեն դժվար էլ էր հավատալ, որ մեծ քաղաքականությանն իրեն ակտիվորեն նվիրած Վիտալի Կլիչկոն կարող էր մնալ մեծ ռինգում, ու պատճառը ոչ միայն աշխարհի չեմպիոնի առաջացած տարիքն է:
-
21.03.2014|
12:17
Կատալոնյան «Բարսելոնը» բավականին լրջորեն է տրամադրված «Մանչեստր Սիթիի» խաղացող Սերխիո Ագուերոյին իր շարքերում տեսնելու ցանկությունում:
-
21.03.2014|
12:17
Մոսկվայի «Սպարտակում» ավարտվեց Վալերի Կարպինի դարաշրջանը: Թիմն այսուհետ գլխավորելու առաջարկ է արվել Ստանիսլավ Չերչեսովին, ով ղեկավարում է Պերմի «Ամկարը»:
-
21.03.2014|
12:15
Միանգամայն ռեալ է հավանականությունը, որ Սանկտ Պետերբուրգի գլխավոր մարզչի պարտականություններից հեռացված Լուչանո Սպալետին կարող է գլխավորել իտալական «Միլանը»:
-
21.03.2014|
12:10
Շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների խանտիմանսիյսկյան մրցաշարում երեկվա յոթերորդ տուրով մասնակիցները հատում են պայմանական հասարակածը: Սևերով խաղացող մեր գրոսմայստերի մրցակիցը լինելու է Սերգեյ Կարյակինը: