-
21.03.2014|
12:07
Ավարտվեցին նաև Չեմպիոնների լիգայի երկրորդ քառյակը կազմած զույգերի պատասխան խաղերը: Չնայած անակնկալների հնարավորությանը, այդուհանդերձ, դրանք չեղան: Ինչպես և սպասվում էր, մեկ ութերորդ փուլն անցան Մադրիդի «Ռեալը», Դորտմունդի «Բորուսիան», անգլիական «Չելսին» ու «Մանչեստր Յունայթեդը»:
-
18.03.2014|
12:26
Խանտի Մանսիյսկում ընթացող շախմատի թագի հավակնորդների մրցաշարում արդեն կայացել է երեք տուր: Առաջինում Վիշվանաթան Անանդից կրած ցավալի պարտության շոկը մեր գրոսմայստերը, բարեբախտաբար, թեթև տարավ՝ բարկությունը ծանրորեն կոտրելով ազերի Շահրիյար Մամեդյարովի գլխին:
-
18.03.2014|
12:24
Կիրակի օրն ավարտվեցին Սոչիի պարալիմպիկ խաղերը՝ կազմակերպիչ երկրի մարզիկների ակնհայտ գերազանցությամբ: 30 ոսկե, 28 արծաթե և 22 բրոնզե մեդալ` այսպիսին եղավ ռուսական ավարը, ցուցանիշ, որ նոր սահմանանիշ է նմանատիպ խաղերի պատմության մեջ: Համեմատության համար` ուղիղ երեսուն տարի առաջ ավստրիացիներն իրենց տնային` ինսբրուկյան օլիմպիադայում կարողացել են նվաճել 70 մեդալ: Հանուն ճշմարտության նշենք, որ ոսկու բաժինն ընդհանուր ցուցանիշի մեջ եղել է ավելի պատկառելի` 34 մեդալ:
-
18.03.2014|
12:20
Եվրոպական ֆուտբոլի առաջատար հինգ տերությունների առաջնությունները դանդաղորեն մոտենում են եզրագծին: Այս էտապում դրանք որոշակիորեն հատվում են Չեմպիոնների ու Եվրոպայի լիգաների խաղարկությունների փլեյօֆյան փուլի հետ, և հատկանշականն այն է, որ լարվածության կողքին նաև որին նախապատվություն տալու առումով ֆուտբոլասերներին պակաս երկակի զգացումների մեջ չի պահում: Սրանում հատկապես «ջանադիր» է մառախլապատ Ալբիոնի առաջնությունը:
-
15.03.2014|
20:23
Խանտի Մանսիյսկում ընթացող շախմատի թագի հավակնորդների մրցաշարում արդեն կայացել է երեք տուր: Առաջինում Վիշվանաթան Անանդից կրած ցավալի պարտության շոկը մեր գրոսմայստերը բարեբախտաբար թեթև տարավ՝ բարկությունը ծանրորեն կոտրելով ազերի Շահրիյար Մամեդյարովի գլխին:
-
14.03.2014|
13:03
Սոչիում ընթացող ձմեռային տասնմեկերորդ պարալիմպիկ խաղերում պարզապես փայլուն են հանդես գալիս Ռուսաստանի պատվիրակները, որոնց ակտիվում է արդեն տասնվեց ոսկե, տասնութ արծաթե և տասներեք բրոնզե մեդալ:
-
14.03.2014|
13:02
Ռուսաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության մեկ ութերորդում «Տոսնոյից» կրած պարտությունը «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը որակել է որպես խայտառակություն:
-
14.03.2014|
13:00
Ինչպես հայտնի է, Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» հրաժարվել է իտալացի հայտնի մասնագետ Լուչանո Սպալետիի ծառայություններից, ով 2009 թվականից գլխավորում էր ռուսական ֆուտբոլային այս ակումբն ու միայն ներքին առաջնությունում թիմին երկու անգամ չեմպիոն է դարձրել:
-
14.03.2014|
12:57
Կայացան Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդի առաջին քառյակի պատասխան հանդիպումները: Ընթերցողը պիտի որ անվրեպ հիշի` սա այն քառյակն էր, որը սկզբունքորեն առաջին խաղերում էր լուծել մեկ քառորդ դուրս գալու խնդիրը` պատասխան հանդիպումները վերածելով զուտ ձևականության:
-
11.03.2014|
12:44
Կիրակի կայացել է Ղազախստանի ֆուտբոլի սուպերգավաթի եզրափակիչը: Նվազագույն հաշվով հաղթանակ է տոնել «Ակտոբեն», որը երկրի գործող չեմպիոնն է, և որի կազմում հանդես են եկել Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներ Ռոբերտ Արզումանյանն ու Մարկոս Պիզելին, ով այս տարի է տեղափոխվել իր նոր թիմ: Մրցակիցը «Շախտյորն» էր՝ երկրի գավաթակիրը: