-
06.01.2014|
16:37
Հոկեյի աշխարհի երիտասարդական առաջնությունում երրորդ տեղի համար մրցավեճում Ռուսաստանի ընտրանին 2:1 հաշվով պարտության մատնեց կանադացիներին ու տիրացավ բրոնզե մեդալներին:
-
06.01.2014|
16:35
Մեկնարկային տասը հաղթանակին հաջորդած հինգ ոչ-ոքիից, ապա կրկին երկու անընդմեջ հաղթանակից հետո իտալական «Ռոման» երկրի առաջնությունում կրեց ընթացիկ մրցաշրջանի առաջին պարտությունը: Երկրի գործող չեմպիոն ու առաջատար «Յուվենտուսը» մրցակցի նկատմամբ առավելությունը հավաստեց երեք անպատասխան գոլով:
-
06.01.2014|
00:14
Յոթանասուներկու տարեկան հասակում այսօր մահկանացուն է կնքել համաշխարհային ֆուտբոլի ամենավառ աստղերից մեկը` լեգենդար Էյսեբիոն` Էյսեբիո դա Սիլվա Ֆերեյրան: Վաթսունական թվականներին նրա տաղանդն այնքան վառ էր շողում, որ նրան համեմատում էին Պելեի հետ` «Սև հովազ» մականվանը գրեթե համազոր օգտագործելով «Արքա» պատվանունը:
-
03.01.2014|
14:23
Դոհայում կայացել է Չեմպիոնների լիգայի փլեյ օֆ դուրս եկած եվրոպական գերակումբներից երկուսի` ՊՍԺ-ի ու Մադրիդի «Ռեալի» ընկերական հանդիպումը: Կարլո Անչելոտիի ներկայիս թիմը` արքայական ակումբը, հաղթել է նվազագույն հաշվով: Գոլի հեղինակն է խաղի տասնիններորդ րոպեին ֆրանսիացիների դարպասը գրաված Խեսեն:
-
02.01.2014|
15:11
Բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիսին ձեռք բերելու համար «Բարսելոնը» նորից է դիմել «Չելսիին»` գործարքն արդեն իսկ այս տրանսֆերային պատուհանում իրականացնելու վճռականությամբ:
-
02.01.2014|
15:06
Նոր տարվա առաջին օրն անգլիական ֆուտբոլում նշանավորվեց առաջնության քսաներորդ տուրի մեկնարկային խաղերով` մեկը մեկից գեղեցիկ, մեկը մեկից լարված ու անհաշտ:
-
30.12.2013|
16:25
Արդեն այս ձմեռային տրանսֆերում Մարիո Բալոտելին կհանվի վաճառքի: Սա հայտնի դարձավ այն բանից հետո, երբ «Միլանի» սեփականատեր ու նախագահ Սիլվիո Բերլուսկոնին հրապարակավ հայտնեց իր համբերության բաժակի լցվելու մասին. «Նա իսկական փտած խնձոր է, որը կարող է վարակել մնացած ողջ թիմը»:
-
30.12.2013|
16:17
Անգլիայի պրեմիեր լիգայի հերթական տուրի խաղերից հետո մրցաշարային աղյուսակի վերին երեք հորիզոնականն ունի հետևյալ տեսքը` «Արսենալ» -42, «Մանչեստր Սիթի» -41, «Չելսի» -40 միավոր: Եռյակը կազմած բոլոր թիմերն էլ հաղթել են հերթական հանդիպումներում, սակայն դրանցից ամենածանրակշիռը, թերևս, «Չելսիին» էր «Լիվերպուլի» նկատմամբ` 2:1:
-
30.12.2013|
16:10
Ֆրանսիական Ալպերում, լեռնադահուկով սահելիս, ծանր վնասվածք է ստացել ու շտապ կարգով հիվանդանոց տեղափոխվել աշխարհահռչակ ավտոարշավորդ, «Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոն Միխաել Շումախերը:
-
28.12.2013|
14:51
Շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում (տասներկու տարեկաններ) գերազանց է հանդես գալիս Արամ Հակոբյանը, ով տասներորդ տուրից վաստակել է ինը միավոր` ութ հաղթանակ, երկու ոչ-ոքի: