-
08.07.2013|
18:43
Արդեն առիթ ենք ունեցել տեղեկացնելու, որ այս տարվա ուիմբլդոնյան մրցաշարը մնացածներից առանձնանում է մեծ թվով մարզիկների ստացած վնասվածքներով, ինչի պատճառով շատ հեղինակություններ ստիպված են եղել ժամանակից շուտ լքել ասպարեզը:
-
08.07.2013|
12:21
Ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնության (U-20) քառորդ եզրափակչի վերջին երկու խաղը կատարյալ տոնի զգացողություն պարգեւեց մարզասերին: Բովանդակային առումով նախ փայլեցին Իրաքի ու Հարավային Կորեայի ընտրանիները, որոնց հանդիպման ժամանակ հաղթողին որոշելու համար առաջացավ ոչ միայն լրացուցիչ խաղակեսի (հիմնական ժամանակ` 2:2, լրացուցիչ ժամանակ` 1:1), այլեւ տասնմեկմետրանոցների անհրաժեշտություն: Վերջիններս հաջողություն բերեցին իրաքցիներին եւ նրանք կիսաեզրափակչում են` մրցակից ունենալով Ուրուգվայի ընտրանուն:
-
07.07.2013|
00:57
Ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունում (U-20) արդեն հայտնի են կիսաեզրափակիչ դուրս եկած երկու թիմերը: Առաջինը Ֆրանսիայի ընտրանին է, որը 4:0 հաշվով հաղթեց Ուզբեկստանի հավաքականին` ըստ էության չարժանանալով քիչ թե շատ լուրջ դիմադրության:
-
06.07.2013|
01:16
Ռուսական ու ուկրաինական երկուական թիմերի մասնակցությամբ այս օրերին ընթանում է միացյալ մրցաշար, որը ոմանք դիտում են որպես նախկին ԽՍՀՄ առաջնությունները վերականգնելու նախափորձ, թեեւ խնդրո առնչությամբ կողմ կարծիքների կողքին քիչ չեն եւ բացասական արձագանքները:
-
05.07.2013|
14:44
Ինչպես տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կայքէջը, հունիսի 28-30-ը Բաթումում անցկացված սուսերամարտի պատանեկան մրցաշարին մասնակցել են նաեւ մեր հավաքականի ներկայացուցիչները:
-
04.07.2013|
13:03
Ամսվա սկզբին Լոս Անջելեսում հանդիսավոր պայմաններում նշվել է անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած բռնցքամարտիկ Նշան Մունչյանի հիսուն ամյակը: Անվանի այս մարզիկը, ով թեթեւագույն քաշային կարգում եղել է ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բազմաթիվ մրցահարթակներում երկար տարիներ բարձր է հնչեցրել հայի անունը` իր վառ ելույթներով ուրախացնելով իր բազմահազար երկրպագուներին:
-
04.07.2013|
11:35
Թուրքիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունում (U-20) ավարտվեցին մեկ ութերորդը կազմած հանդիպումները: Եղան բավական դիտարժան խաղեր: Նույնիսկ` անակնկալ ավարտով:
-
02.07.2013|
22:48
Չեմպիոնների լիգայի 2013-2014թթ. մրցաշարում հաղթական մեկնարկեց Հայաստանի չեմպիոն Գյումրիի «Շիրակը»: Ճիշտ է, սա ընդամենը որակավորման առաջին փուլի խաղ էր, սակայն բոլոր դեպքերում հաղթանակը հաճելի իրողություն է: Գյումրեցիները երեք անպատասխան գնդակ են ուղարկել Սան Մարինոն ներկայացնող «Տրե Պենե» ակումբի դարպասը, երեք գոլն էլ Ֆոպանա Բեկոյի ակտիվում է:
-
02.07.2013|
22:46
Այսօր տրվեց Թուրքիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնության (U-20) play-off-յան խաղափուլի մեկնարկը: Մեկ ութերորդում օրվա հանդիպումները չորսն էին, արդեն ավարտվել է երկուսը: 3:1 հաշվով առավելության հասնելով Հունաստանի հավաքականի նկատմամբ` Ուզբեկստանի ընտրանին դուրս եկավ մեկ քառորդ եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի Նիգերիա-Ուրուգվայ դիմակայության հաղթողը: Հատկանշական է, որ խաղում արձանագրված չորս գոլից երեքն եղել է տասնմեկմետրանոցների հետեւանք:
-
02.07.2013|
12:03
Բրազիլիայում ավարտվեց ֆուտբոլի Համադաշնությունների գավաթի հերթական խաղարկությունը: Ավարտվեց տանտերերի փայլուն հաղթանակով: Եզրափակիչում նրանց առջև ընկրկեցին աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոնները: Նման խաղի համար 3:0-ն, ինչ խոսք, ոչ այնքան տպավորիչ, որքան չափազանց տպավորիչ հաշիվ է, սակայն հեռագնա հետևությունների համար դեռևս ոչ բավարար հիմք: