Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 
  • Տասնօրյակը մտավ ուժի մեջ

    Տասնօրյակը մտավ ուժի մեջ

    17.05.2013| 11:57
    Միանգամից բացենք օտարահունչով դեկադա կոչվող տասնօրյակի առանձնապես չունեցած գաղտնիքն ու նոր հանգիստ խղճով անցնենք առաջ, թե չէ ընթերցողների մեջ հնարավոր է լինեն մի քիչ հին ժամանակների մարդիկ, ովքեր նոստալգիայի ուժով հանկարծ կարող է մտածեն, թե վերադարձել են խորհրդային ժամանակներն ու, առանց նյութի բուն ասելիքի մեջ խորանալու, ոգևորված, ծակուծուկերից հանեն Լենին պապիկի թաքնված դիմապատկերներն ու առավոտ կանուխ շտապեն Հանրապետության վերանվանված Լենինի հրապարակ` շքերթի: Չէ, մոլորյալ բարեկամներս: Նախ` մոռացեք «հին ու բարի ժամանակները», որովհետև մեզ մոտ վաղո՜ւց մարդակեր կապիտալիստների հասարակարգ է, երկրորդ` այս գիշատիչները զուտ բնազդի ուժով ձեզ թույլ չեն տա իրենց տիրածին հետողորմյա անել, և, երրորդ, խոսքն ընդամենը ֆուտբոլի մասին է, իսկ ավելի կոնկրետ, մայիսի 15-ին կայացած ամստերդամյան եզրափակչի «Բենֆիկա»-«Չելսի» հանդիպման, որտեղ, եթե հաղթեր լոնդոնյան ակումբը, ապա տասն օրով կդառնար երկու լիգաների գավաթների տիրակալը:
  • Արոնյանը միավոր կիսեց

    Արոնյանը միավոր կիսեց

    16.05.2013| 20:17
    Ստավանգերի միջազգային մրցաշարի յոթերորդ տուրում հաղթանակներ են տարել Կարյակինը`Նակամուրայի, Կառլսենը` Համմերի, Անանդը` Ռաջաբովի նկատմամբ: Ոչ-ոքի խաղացած գրոսմայստերների թվում է Լեւոն Արոնյանը, ում մրցակիցը սպիտակ խաղաքարերով հանդես եկած չին Վանգն էր: Մրցաշարային աղյուսակը 5,5 միավորով գլխավորում է Կարյակինը:
  • Արոնյանը կարևոր հաղթանակ տարավ

    Արոնյանը կարևոր հաղթանակ տարավ

    14.05.2013| 23:51
    Նորվեգական մրցաշարի վեցերորդ տուրում Լեւոն Արոնյանի մրցակից Ջոն Լյուդվիգ Համմերը չհասցրեց էլ սկզբնախաղից մի կարգին դուրս գալ` ընկնելով հայ գրոսմայստերի անկասելի գրոհի տակ:
  • Լավ է, բայց  այնքան էլ լավ չէ

    Լավ է, բայց այնքան էլ լավ չէ

    14.05.2013| 11:33
    Տոնական օրերը նկատելիորեն հետ գցեցին մարզական իրադարձություններն ընթերցողին ժամանակին ներկայացնելուց, թեպետ աշխատեցինք բացը լրացնել էլեկտրոնային էջով: Հիմա կարելի է վիճակը փոքր-ինչ շտկել, սակայն, կներեք, մեծագույն ցանկության դեպքում անգամ, եթե ուզենանք էլ, դա անկարող ենք անելու ի հաշիվ ծանրամարտի երիտասարդական առաջնությանը մեր մարզիկների ելույթի ներկայացման, որովհետև… ինձնից լավ գիտեք` ինչո՛ւ որովհետև:
  • Կառլսենը հաղթեց առաջատարին

    Կառլսենը հաղթեց առաջատարին

    13.05.2013| 21:53
    Ստավանգերի միջազգայինի հինգերորդ տուրում Մագնուս Կառլսենին հաջողվեց վերջապե անել այն, ինչը նախորդ տուրերում անել չկարողացավ ոչ-ոք: Նորվեգացին սեւերով հաղթեց Սերգեյ Կարյակինին ու հնարավորինս ինտրիգ մտցրեց մրցաշարում:
  • Կարյակինն ապշեցնում է

    Կարյակինն ապշեցնում է

    12.05.2013| 20:45
    Ստավանգերի միջազգային մրցաշարում պարզապես փայլում է ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը, ով հենց նոր սեւ խաղաքարերով հաղթանակ տարավ Լեւոն Արոնյանի նկատմամբ ու չորս հնարավորից ունի նույնքան միավոր: Նման գերազանց մեկնարկ համաշխարհային շախմատը չի հիշում առնվազն վերջին երկու տասնամյակում:
  • Գոռը` փոխչեմպիոն, Կարենը` երրորդ մրցանակակիր

    Գոռը` փոխչեմպիոն, Կարենը` երրորդ մրցանակակիր

    11.05.2013| 13:39
    Պերուի մայրաքաղաք Լիմայում ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության վերջին օրը նույնպես մեդալային եղավ մեր մարզիկների համար: Գերծանրքաշային գյումրեցի Գոռ Մինասյանը երկրորդն էր ինչպես երկամարտում (403 կգ), այնպես էլ պոկում (183 կգ) եւ հրում (220 կգ) վարժություններում: Մարզիկի համար սա մեկ քայլ առաջընթաց էր նախորդ տարվա համեմատությամբ:
  • Սվիդլերի հետ` ոչ-ոքի

    Սվիդլերի հետ` ոչ-ոքի

    10.05.2013| 23:01
    Ստավանգերի միջազգային մրցաշարում գերազանց մեկնարկած Սերգեյ Կարյակինն այսօր տարավ երրորդ անընդմեջ հաղթանակն ու նույնքան միավորով միանձնյա գլխավորում է աղյուսակը:
  • Արոնյանը հաղթեց Նակամուրային

    Արոնյանը հաղթեց Նակամուրային

    09.05.2013| 22:18
    Ստավանգերի միջազգային մրցաշարում այսօր գրոսմայստերներն երկրորդ անգամ նստեցին շախմատային տախտակի շուրջ: Լեւոն Արոնյանի մրցակիցը սեւ ֆիգուրներով հանդես եկող Հիկարու Նակամուրան էր: Չնայած ամերիկացու համառ դիմադրությանը` մեր գրոսմայստերը մրցակցին հարկադրեց հանձնվել ու, նախորդ տուրում Անանդի հետ մրցավեճից ունեցած կես միավորն էլ գումարած, իր անվան դիմաց գրանցեց 1,5 միավոր:
  • Ռազմիկ Հունանյանը` աշխարհի չեմպիոն, Անդրանիկ Կարապետյանը` բրոնզե մեդալակիր

    Ռազմիկ Հունանյանը` աշխարհի չեմպիոն, Անդրանիկ Կարապետյանը` բրոնզե մեդալակիր

    08.05.2013| 11:29
    Պերուում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության այս օրը հայերիս համար առանձնահատուկ էր նրանով, որ 77 կգ քաշայինների կարգում մրցահարթակ էին դուրս եկել երկու հայ մարզիկ`Հայաստանը ներկայացնող Անդրանիկ Կարապետյանն ու Ռուսաստանի պատվիրակ Ռազմիկ Հունանյանը: Եթե հրում վարժությունում Ռազմիկը կանգ առավ 153 կիլոգրամի վրա ու անձնական քաշով բրոնզե մեդալը զիջեց ազերի մարզիկին, ապա առաջին մոտեցման 155-ից հետո Անդրանիկը սանձեց 160-ը, որն ունեցավ արծաթե մեդալի արժեք: