Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 
  • Երկիշխանություն

    Երկիշխանություն

    20.03.2013| 14:45
    Շախմատային թագի հավակնորդների մրցաշարի չորրորդ տուրում սպիտակ խաղաքարերով հանդես եկող Լեւոն Արոնյանի մրցակիցը նախորդ տուրում Թեյմուր Ռաջաբովին հաղթած ու ակտիվում երկու միավոր ունեցող Պյոտր Սվիդլերն էր: Թեեւ ակնհայտորեն դժվար է բուն սկզբնաղբյուրից ինֆորմացիա չունենալու պարագում դատողություններ անելը, այդուհանդերձ առանձնապես բարդ չէ նկատելը, որ հայ գրոսմայստերը Ռուսաստանի վեցակի չեմպիոնի հետ խաղում չէր կարող մտքում չունենալ այսօր Վլադիմիր Կրամնիկի հետ սպասվելիք մրցամարտը:
  • Խաբուսիկ խաղաղ առավոտներ

    Խաբուսիկ խաղաղ առավոտներ

    19.03.2013| 12:19
    Ազգային հավաքականների մրցելույթների, Չեմպիոնների լիգայի մրցաշարի (Եվրոպայի լիգան չենք մոռացել, չէ) արանքում Եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնությունները շարունակում են մնալ ֆուտբոլային աշխարհի թիվ մեկ իրադարձությունը, և սկզբունքորեն սարսափելի ոչինչ չկա նրանում, որ դրանց առաջատար եռյակներում տեղաշարժերը դժվարությամբ են արձանագրվում: Այստեղ դժվար չէ նկատել հստակ ուրվագծվող, սակայն բացատրության դժվարությամբ տրվող մի միտում. եթե հաջողում են, բոլորն են հաջողում, եթե ձախողվում են, դարձյալ բոլորն են ձախողվում: Իհարկե, բացառությունները մնում են կյանքի նորմ, և ոչ մեկին վիճակված չէ դրանք հանել օրակարգից:
  • 100-րդը` գոլով

    100-րդը` գոլով

    19.03.2013| 12:18
    ՈՒկրաինայի առաջնության քսանմեկերորդ տուրի «Շախտյոր»-«Չեռնոմորեց» հանդիպումը Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի համար նշանավորվել է նրանով, որ դա եղել է նրա հարյուրերորդ խաղը թիմի կազմում: Հանդիպումը հանքափորները շահել են 3:0 հաշվով, երկրորդ գոլի հեղինակ է դարձել հոբելյարը: Ի դեպ, սա ՈՒկրաինայի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուի թվով տասնիններորդ գոլն էր:
  • Մեկ ոսկի և երկու բրոնզ  Ռուսաստանի առաջնությունում

    Մեկ ոսկի և երկու բրոնզ Ռուսաստանի առաջնությունում

    19.03.2013| 12:17
    Զելենոդոլսկում ավարտված ծանրամարտի Ռուսաստանի Դաշնության քսան և կրտսեր տարիքի երիտասարդական առաջնությունում լավ մրցելույթներ են ունեցել հայազգի մարզիկները: Այսպես, 56 կգ քաշային Վանիկ Մկրտումյանը երկամարտի 222 (95+127) կիլոգրամով նվաճել է բրոնզե մեդալ: Երկամարտում բրոնզե մեդալի է արժանացել նաև 62 կգ քաշային Գոռ Հունանյանը, ով իր համար նոր քաշային կարգ է տեղափոխվել բոլորովին վերջերս: Տասնութամյա մարզիկը պոկում վարժությունում գլխավերևում է պահել 110, հրումում` 126 կիլոգրամ կշռող ծանրաձողը:
  • Արոնյանի գերազանց մեկնարկը

    Արոնյանի գերազանց մեկնարկը

    19.03.2013| 12:16
    Մարտի 14-ից Լոնդոնում մեկնարկած շախմատային թագի հավակնորդների մրցաշարի մրցումային առաջին եռօրյան ավարտված է: Հուրախություն շախմատասերներիս` գերազանց է մեկնարկել մեր շախմատային հույս Լևոն Արոնյանը, ով, առաջին տուրում Մագնուս Կառլսենի հետ սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի խաղալուց հետո, հաջորդաբար ծնկի բերեց Բորիս Գելֆանդին, Վասիլի Իվանչուկին: Հատկապես տպավորիչ էր ուկրաինացի գրոսմայստերի հետ խաղացած պարտիան, որտեղ սևերով հանդես եկած հայ շախմատիստը շնչելու հնարավորություն չտվեց մրցակցին ու հաղթանակի հասավ բացառիկ գեղեցիկ ոճով:
  • Արոնյանը հաղթեց

    Արոնյանը հաղթեց

    19.03.2013| 11:37
    Ինչպես եւ սպասվում էր, շախմատային թագի հավակնորդների մրցաշարի առաջին օրվա անդորրն ավելի շատ խաբուսիկ էր: Պատրաստվելով բացառիկ ու տեւական պայքարի` գրոսմայստերներից եւ ոչ մեկը չգնաց ավելորդ սրացումների` փորձելով հարմարվել պայքարի շնչին: Փոխարենը պիտի իրեն զգացնել տար պայքարի երկրորդ օրն ու այն, հուրախություն մեզ, Լեւոն Արոնյանի համար եղավ արդյունավետ: Սպիտակներով խաղացող մեր շախմատիստը ստիպեց հանձնվել Բորիս Գելֆանդին:
  • «Շիրակը»` միանձնյա առաջատար

    «Շիրակը»` միանձնյա առաջատար

    18.03.2013| 20:42
    Հայաստանի ֆուտբոլի առաջնության երեսունչորսերորդ տուրում աղյուսակը եզրափակող «Բանանցն» ու «Արարատը» միմյանցից բաժանվեցին առանց դարպասի գրավման: «ՈՒլիսի» հետ խաղում դիլիջանցիները սեփական հարկի տակ դարձան երկու գոլի հեղինակ (Ռումյան Հովսեփյան, Ֆիլիպ Տիմով)` գործող չեմպիոնին թողնելով ունեցած վաթսունինը միավորով: Այս վերջին դիմակայության կողքին մրցակցային առումով պակաս հետաքրքրական չէին «Փյունիկ»-«Միկա», «Գանձասար»-«Շիրակ» հանդիպումները, քանի որ կարող էին փոփոխություններ մտցնել մրցաշարային աղյուսակում:
  • Ֆեմիդայի կապված աչքերը

    Ֆեմիդայի կապված աչքերը

    18.03.2013| 20:22
    Կալիֆոռնիական Կառլսոն քաղաքում կիսամիջին քաշային կարգում (66,7 կգ) WBO վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար շաբաթ օրը միմյանց հետ մրցեցին չեմպիոնական գոտու պարտադիր հավակնորդ, ռուսաստանցի Ռուսլան Պրովոդնիկովն ու աշխարհի գործող չեմպիոն Թիմոթի Բրեդլին: Ամերիկացին, ով մինչ այս մրցակցությունն ուներ երեսուն անպարտ մենամարտերի շարան, սկզբունքորեն շատ բան ուներ ապացուցելու:
  • Հաղթում է Արոնյանը, հաղթում է նաև Կառլսենը

    Հաղթում է Արոնյանը, հաղթում է նաև Կառլսենը

    17.03.2013| 23:39
    Ինչպես արդեն տեղեկացրել ենք, շախմատային թագի հավակնորդների մրցապայքարի երրորդ տուրում Լևոն Արոնյանը փայլուն ոճով հաղթեց Վասիլի Իվանչուկին և երկու հաղթանակով ու մեկ ոչ-ոքիով գլխավորում է մրցումային առաջին եռօրյան: Նախորդ օրվա հաջողությունը չկարողացավ զարգացնել Թեյմուր Ռաջաբովը` պարտություն կրելով Պյոտր Սվիդլերից:
  • Ծնկի եկավ և Վասիլի Իվանչուկը

    Ծնկի եկավ և Վասիլի Իվանչուկը

    17.03.2013| 22:14
    Շախմատային թագի հավակնորդների լոնդոնյան մրցաշարի երրորդ տուրում սեւ խաղաքարերով հանդես եկող հայազգի գրոսմայստեր Լեւոն Արոնյանի մրցակիցն Ուկրաինան ներկայացնող Վասիլի Իվանչուկն էր, ում հետ մեր շախմատիստն ավանդաբար ծանր խաղեր է ունենում: Պարտիայի սկզբից եւեթ Արոնյանը գլուխկոտրուկների մի ողջ շարան պարտադրեց մրցակցին, ինչը վերջինիցս պահանջեց ուժերի ու ժամանակի լուրջ գերածախս: Հանգուցալուծումը վրա հասավ երեսունհինգերորդ քայլին: