Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 
  • Փաստորեն, ճիշտ է, որ եթե տաս, նաև կստանաս

    Փաստորեն, ճիշտ է, որ եթե տաս, նաև կստանաս

    11.01.2013| 12:34
    Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջիկա առաջնությանը խոշոր հաշվով բան չի մնացել՝ մեկուկես տարի: Հետևաբար, ով լուծելիք խնդիր ունի, պիտի փորձի եղած սուղ ժամկետը հնարավորինս նպաստավոր օգտագործել:
  • Երկու ամիս առաջ էի ասել` խմելու ենք Մեսիի կենացը

    Երկու ամիս առաջ էի ասել` խմելու ենք Մեսիի կենացը

    11.01.2013| 12:31
    Երկուշաբթի Ցյուրիխում հայտնի դարձավ անցած օրացուցային տարվա լավագույն ֆուտբոլիստը: «Հայտնի դարձավ» ասելով՝ բնականաբար նկատի ունենք խնդրի պաշտոնական կողմ-ճանաչումը. թե չէ այդ ո՞ւմ հայտնի չէր, որ լավագույնը՝ ընդհանրապես ու առհասարակ, մեկն է, ու այդ մեկը Լիոնել Անդրեաս Մեսին է՝ համաշխարհային ֆուտբոլի բոլոր ժամանակների անգերազանց աստղը, ում վերերկրային լինելն արդեն կասկած չի հարուցում անգամ նրանց մոտ, ովքեր մինչ վերջերս համոզված էին, որ երկիրը միակն է տիեզերքում, իրենք էլ նրա պահապան հրեշտակներն են:
  • Չորրորդ մասնակիցն՝ այսօր

    Չորրորդ մասնակիցն՝ այսօր

    10.01.2013| 18:23
    Իսպանիայի գավաթի մեկ ութերորդի առաջին խաղում «Սելտայից» 1:2 հաշվով կրած պարտությունը Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ կոմպենսացրեց մրցակցի դարպասը չորս անպատասխան գնդակ ուղարկելով ու մեկ քառորդ դուրս գալով: Երեք գոլի հեղինակ է դարձել Քրիշտիանու Ռոնալդուն: Քառորդ եզրափակիչ է դուրս եկել և «Սևիլյան», որը թեև 1:2 հաշվով պարտվել է «Մալյորկային», սակայն առաջին խաղում այնքան գնդակ է խփել մրցակցի դարպասը՝ հինգ, որ կարող էր միանգամայն ազատորեն իրեն թույլ տալ այդ պարտությունը:
  • Մեսիի չորրորդ անընդմեջ «Ոսկե գնդակը»

    Մեսիի չորրորդ անընդմեջ «Ոսկե գնդակը»

    08.01.2013| 12:25
    Երկուշաբթի Շվեյցարիայում կայացավ «Ոսկե գնդակ-2012»-ի մրցանակաբաշխությունը: Ի դեմս Լիոնել Մեսիի, աշխարհը չորրորդ անգամ անընդմեջ անսխալ ընտրեց լավագույն ֆուտբոլիստին՝ միանգամայն օրինականորեն ու օրինաչափորեն գնահատելով նրա ֆուտբոլային անուրանալի տաղանդը: Արգենտինացու օգտին է քվեարկել հարցվածների 41,6 տոկոսը:
  • Ամերիկացիները՝ չեմպիոններ

    Ամերիկացիները՝ չեմպիոններ

    05.01.2013| 23:19
    Ռուսաստանի Դաշնության Ուֆա քաղաքում ավարտվեց հոկեյի քսան տարեկանների աշխարհի առաջնությունը: Եզրափակչում հանդիպեցին աշխարհի գործող չեմպիոններ Շվեդիայի ու Ամերիկայի Միացյալ Նահանգների ընտրանիները:
  • Լավագույնը Բուֆոնն է

    Լավագույնը Բուֆոնն է

    05.01.2013| 16:56
    IIFFHS-ի՝ Ֆուտբոլի պատմության ու վիճակագրության միջազգային ֆեդերացիայի, վարկածով Իտալիայի ազգային հավաքականի ու «Յուվենթուս» ակումբի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը գլխավորել է քսանմեկերորդ դարի լավագույն դարպասապահների ցուցակը:
  • Ռուսները՝ բրոնզե մեդալակիր

    Ռուսները՝ բրոնզե մեդալակիր

    05.01.2013| 16:54
    Ուֆայում ավարտին է մոտենում հոկեյի քսան տարեկանների աշխարհի առաջնությունը: Բրոնզի համար պայքարում Ռուսաստանի Դաշնության ընտրանին կարողացավ կոտրել կանադացիների դիմադրությունն ու հաղթել 6:5 հաշվով:
  • Եզրափակչում՝ ԱՄՆ-Շվեդիա

    Եզրափակչում՝ ԱՄՆ-Շվեդիա

    04.01.2013| 13:16
    Հոկեյի քսան տարեկանների աշխարհի առաջնությունում այսօր կայացան կիսաեզրափակիչ հանդիպումները: Ամերիկացի հոկեյիստները հույսի նշույլ իսկ չթողեցին մրցաշարի ֆավորիտ համարվող կանադացիներին, ովքեր մինչ այդ պարտություն չունեին, իսկ առանցքային խաղից առաջ ստացել էին հանգստյան լրացուցիչ մեկ օր: Ամերիկացիները լիուլի վարձահատույց եղան խմբայինում կանադացիներից կրած պարտության դիմաց՝ վերջիններս դարպասն ուղարկելով հինգ տափօղակ, սեփականն ընդունելով մեկը:
  • Կիսաեզրափակիչներն այսօր են

    Կիսաեզրափակիչներն այսօր են

    03.01.2013| 14:38
    Ուֆայում ընթացող հոկեյի քսան տարեկանների աշխարհի առաջնությունում Ռուսաստանի ընտրանին միայն ի հաշիվ ետխաղյա բուլիտների է հաղթահարել շվեյցարական արգելքը: Կիսաեզրափակչում նրան են սպասում աշխարհի գործող չեմպիոնները՝ շվեդները:
  • Ոչ միայն ակումբի, այլև ողջ Ուկրաինայի

    Ոչ միայն ակումբի, այլև ողջ Ուկրաինայի

    28.12.2012| 22:56
    «Շախտյորի» պաշտոնական կայքի հարցմանը՝ «Ո՞վ է ակումբի 2012 թվականի լավագույն ֆուտբոլիստը», երկրպագուների վաթսունհինգ տոկոսից ավելին նշել է Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի անունը: