-
23.11.2012|
11:19
Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոնների լիգայի հինգերորդ տուրը խմբայինի ավարտականներից առաջ պարզելու քիչ բան թողեց: Այս պահի դրությամբ հաջորդ փուլ են դուրս եկել սպասված տասնվեցից տասներեքը, ինչը, սակայն, չի նշանակում, թե վեցերորդ տուրը հետաքրքրություն այլևս չի ներկայացնում:
-
22.11.2012|
11:44
Ռեզիստենցիայում կայացել է Արգենտինայի ու Բրազիլիայի ֆուտբոլային ընտրանիների երկրորդ հանդիպումը: Արգենտինացիները կարողացել են մրցակցին հաղթել այն նույն 2:1 հաշվով, որով երկու ամիս առաջ զիջել էին մրցակիցներին:
-
21.11.2012|
12:49
Վերջին մի քանի տարիներին Իսպանիայի ազգային ընտրանու տպավորիչ հաղթանակներով ֆուտբոլային աշխարհին ցնցած Վիսենտե դել Բոսկեն Marca-ին հայտնել է, թե 2011-2012 մրցաշարային տարվա «Լավագույն մարզիչ» անվանակարգում ում է նախապատվություն տալու:
-
21.11.2012|
12:29
«Մխիթարյանն անկասելի է այս մրցաշրջանում,-Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Նորդշելանդ» – «Շախտյոր» հանդիպումից առաջ ասել է տանտերերի գլխավոր մարզիչ Կասպեր Հյուլմանդը Հայաստանի հավաքականի և «հանքափորներիվ առաջատար Հենրիկ Մխիթարյանի մասին:
-
20.11.2012|
18:03
Չեմպիոնների լիգայի խմբային խաղերում չափազանց վատ մրցելույթ ունեցած ու արդեն իսկ մրցաշարում լավագույնի ակնկալիքը վերջնականապես կորցրած «Մանչեստր Սիթին» այսօր հանդիպելու է Մյունխենի «Բավարիայի» հետ:
-
20.11.2012|
17:59
Չեմպիոնների լիգայի հերթական հանդիպման շրջանակում Թուրքիա ժամանած «Մանչեստր Յունայթեդի» ֆուտբոլիստներին Ստամբուլի ոստիկանությունը, պրովոկացիաներից տագնապած, հարկադրված է եղել օդանավակայանից հանել շենքի կողային ելքից:
-
20.11.2012|
13:38
ԱԻԲԱ անդամ 102 երկրներից 70-ը կմասնակցի Երևանում անցկացվող ԱԻԲԱ բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությանը: Մինչև նոյեմբերի 25-ը Երևան կժամանեն 12 երկրների թիմեր: Առաջնության ծրագրի համաձայն թիմերի ժամանումը կսկվի նոյեմբերի 25-ից և կտևի մինչև 27-ը:
-
20.11.2012|
11:55
Ժողովուրդ ջան, չասեմ էլ` գիտեք. երեքշաբթի-չորեքշաբթի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հերթական հանդիպումներն են: Լիքը գեղեցիկ խաղեր են սպասվում: Մրցակցային առումով առանցքային ու` ոչ: Սակայն սրա մեջ զիլն էն է, որ անկախ դրանց բովանդակային նշանակությունից, նստելու ու նայելու ենք:
-
20.11.2012|
11:53
Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում ավարտվեց ֆուտզալի աշխարհի հերթական առաջնությունը: Եզրափակիչում հանդիպեցին Բրազիլիայի ու Իսպանիայի ընտրանիները (կիսաեզրափակիչում գերազանցել էին Կոլումբիայի ու Իտալիայի հավաքականներին):
-
20.11.2012|
11:51
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության երեսուներորդ տուրում «Բանանցը» յուրաքանչյուր խաղակեսում դառնալով մեկական գոլի հեղինակ (Գևորգ Կարապետյան, Արարատ Առաքելյան)` 2:0 հաշվով հաղթել է «Փյունիկին» ու լքել վերջին հորիզոնականը: