-
01.06.2019|
12:55
Մ19-Եվրո 2019-ի վիճակահանությունից հետո Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան և մրցաշարի դեսպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է մրցաշարը Հայաստանում անցկացնելու պատասխանատվության, միջազգային խաղերի և վիճակահանության արդյունքների մասին:
-
31.05.2019|
02:59
Երեկվանից արդեն պատմություն դարձավ Եվրոպայի լիգայի այս տարվա եզրափակիչը: «Չելսին» դաժանագույն պարտության մատնեց «Արսենալին»՝ չորս անգամ պարտադրելով գնդակը հանել դարպասից:
-
30.05.2019|
12:38
«Նուր-Սուլթանից վերադառնալով՝ հեռախոսազրույց ունեցա Հենրիխ Մխիթարյանի հետ և զորակցությունս հայտնեցի՝ «Արսենալ» - «Չելսի» այսօրվա խաղից առաջ, որին Հենրիխը չի կարողանա մասնակցել Բաքվի ռասիստական դիրքորոշման պատճառով։ Հենրիխին ասացի, որ հիանում ենք իրենով և հպարտանում։ Ամբողջ հոգով և ամբողջ սրտով իր հետ ենք ու իր կողքին», - Facebook-ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
30.05.2019|
12:34
Լոնդոնի «Չելսի» ակումբը նվաճեց ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի գավաթը՝ եզրափակիչում Բաքվի Օլիմպիական մարզադաշտում 4:1 հաշվով առավելության հասնելով «Արսենալ»-ի նկատմամբ: «Չելսի»-ից գոլերի հեղինակներ դարձան Օլիվիե Ժիրուն՝ 49-րդ, Պեդրո Ռոդրիգեսը՝ 60-րդ, Էդեն Ազարը՝ 65-րդ և 72-րդ րոպեներին, «Արսենալ»-ից՝ Ալեքս Իվոբին՝ 69-րդ րոպեին:
-
28.05.2019|
00:52
Մայիսի 29-ին Բաքվում Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Չելսի»-«Արսենալ» հանդիպման շուրջ կրքերը չեն հանդարտվում:
-
28.05.2019|
00:46
«Արսենալ» ֆուտբոլային ակումբի խաղացողները ՈՒԵՖԱ-ի սահմանափակումների պատճառով Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումից առաջ հնարավորություն չեն ունենա աջակցության որևէ նշան ցուցաբերել իրենց թիմակցի՝ Բաքու մեկնելուց հրաժարված Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ՝ գրում է onefootball.com կայքը՝ մանրամասնելով, որ «Արսենալի» ֆուտբոլիստները մտադիր էին խաղից առաջ Մխիթարյանի անունով մարզաշապիկներ կրել: ՈՒԵՖԱ-ից հայտնել են, որ նման քայլն արգելված է «խիստ կանոններով»:
-
27.05.2019|
12:24
Լոնդոնի «Արսենալ»-ի հույն պաշտպան Սոկրատիսի կարծիքով «Արսենալը» պետք է հաղթի Եվրոպայի լիգայում հանուն Մխիթարյանի:
-
27.05.2019|
12:17
Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթանակ է տոնել Ղազախստանի միջազգային մրցաշարում: 97 կգ քաշային կարգում Ալեքսանյանը եզրափակչում մրցել է ռուս Ալքսանդր Գոլովինի հետ և հաղթել նրան:
-
26.05.2019|
23:56
Իտալիայի ազգային թիմի նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կմնա ՊՍԺ-ում՝ հայտնում է RMC Sport կայքը: Ֆրանսիական ՊՍԺ-ը մտադիր է ակումբում պահել իտալացի լեգենդար դարպասապահին:
-
24.05.2019|
12:40
«Արսենալի» երկրպագուները խնդրագիր են կազմել ընդդեմ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղը Բաքվում անցկացնելու ՈւԵՖԱ-ի որոշման: Մրցաշարի եզրափակչում «Արսենալը» հանդիպելու է անգլիական ևս մեկ ակումբի՝ «Չելսիի» հետ: