-
26.03.2019|
01:41
Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության վեցերորդ տուրում հինգ հաղթանակ են տոնել հայ շախմատիստները` Շանթ Սարգսյան, Սամվել Տեր-Սահակյան, Արման Փաշիկյան, Հայկ Մարտիրոսյան և Մանուել Պետրոսյան:
-
26.03.2019|
01:39
Դոհայում ավարտվեց մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունը, որին Հայաստանի ընտրանին մասնակցում էր չորս մարզիկով: Մարտի 22-ին Արթուր Թովմասյանի արծաթե ու Վահագն Դավթյանի բրոնզե մեդալներին Արթուր Դավթյանը մրցումների վերջին օրը ավելացրել է ևս մեկ մեդալ:
-
26.03.2019|
01:38
Ճապոնիայում ավարտվեց գեղասահքի աշխարհի առաջնությունը, որը մեզ համար բացառիկ հետաքրքրություն էր ներկայացնում մասնավորապես կանանց մենասահքի առումով: Չնայած նվաճած բրոնզե մեդալին՝ մեր հայրենակցուհի Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանի մրցելույթը պիտի միանշանակ որակել գերազանց, որովհետև այսքան անհաջող սկսված մրցաշարի ավարտին այսպիսի փայլուն մրցելույթ՝ այն էլ հավաքականում վերջին պահին հայտնվելով, բառացիորեն անհավանական բան է:
-
26.03.2019|
01:35
Այսօր Ֆինլանդիայի ընտրանու հետ խաղով ֆուտբոլի մեր ազգային հավաքականի համար կմեկնարկի «Եվրո-2020»-ի ընտրական փուլի երկրորդ դիմակայությունը: Նկատենք, որ օրվա մրցակիցների համար առաջին տուրի հանդիպումը հաջողված չի եղել:
-
25.03.2019|
14:17
Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։ Մխիթարյանն իր մարզաշապիկը նվիրել է նախագահ Արմեն Սարգսյանին։
-
23.03.2019|
15:40
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջին` Հայաստան-Բոսնիա-Հերցեգովինա խաղին ընդառաջ գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում:
-
22.03.2019|
03:50
Իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին անդրադարձել է Մադրիդի «Ռեալի» ղեկին վերադառնալու Զինեդին Զիդանի քայլին, որն «արքայականը» լքեց 2018-ի ամռանը: Դրանից հետո ընկած ժամանակահատվածում մադրիդյան ակումբը գլխավորել են Խուլեն Լոպետեգին ու Սանտյագո Սոլարին, սակայն թիմը անբավարար արդյունքներ է գրանցել, ինչն էլ պատճառ է դարձել այդ մասնագետների հետ պայմանագրերի խզման:
-
22.03.2019|
03:49
Քրիշտիանու Ռոնալդուի պատճառով Թուրինի «Յուվենտուսն» այս ամռանը չի մասնակցի Չեմպիոնների միջազգային գավաթի խաղարկությանը, որն անցկացվելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
-
22.03.2019|
03:48
Հարավային Կորեայի գեղասահքի հավաքականի ներկայացուցիչները բողոքել են ամերիկուհի Մերայ Բելլի վարքագծից` համարելով, որ մարզման ժամանակ նա միտումնավոր վնասվածք է հասցրել իրենց գեղասահորդ Լիմ Յոն Սուին։
-
22.03.2019|
03:47
ՈՒղիղ քսան տարի առաջ Հայաստանում տրվեց Համահայկական խաղերի մեկնարկը: Մինչ այժմ այդպիսիք եղել են վեցը, այս տարի կկայանա յոթերորդը, ինչի կապակցությամբ էլ կառավարությունում, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կայացել է կազմկոմիտեի նիստ: Հիմնովին պատրաստվելը ոչ միայն երկրի պատվի հարցն է, քանի որ սպասվում է աննախադեպ մեծ թվով պատվիրակությունների մասնակցություն: