-
27.11.2018|
03:00
Կայացել են ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության տասնյոթերորդ տուրի հանդիպումները: Բացառությամբ արտագնայում 3:1 հաշվով «Արցախի» նկատմամբ հաղթանակ տոնած «Արարատ-Արմենիայի», մյուս երեք հանդիպումներում հաջողությունն ուղեկցել է բացառապես տանտերերին:
-
27.11.2018|
02:59
Հանգստյան օրերի եվրոպական թոփ առաջնությունների հանդիպումները մխիթարական չեղան Իսպանիայում՝ Մադրիդի «Ռեալի», Գերմանիայում՝ Մյունխենի «Բավարիայի» համար, իսկ եթե իր հերթին այս երկուսին էլ իրար հետ համեմատության մեջ դիտարկենք, մյունխենցիները գոնե պրծան երկու միավոր կորցնելով:
-
23.11.2018|
02:43
Ձմեռային այս տրանսֆերային պատուհանը մեծ տեղաշարժեր կգրանցի ֆուտբոլային ակումբներում: Դրանք ինչ-որ տեղ պատճառաբանված են նաև նրանով, որ շատ թիմերի համար դառնում են արյան թարմ հոսք, շատ ֆուտբոլիստների օգնում են գտնելու հենց այն թիմը, որը կօգնի հնարավորությունների առավել լիարժեք բացահայտմանը և այլն:
-
23.11.2018|
02:42
Շախմատի աշխարհի թագի համար պայքարում նորվեգացի Մագնուս Կառլսենն ու իտալացի Ֆաբիանո Կարուանան նաև իններորդ պարտիան են ավարտել ոչ-ոքի արդյունքով՝ դառնալով յուրօրինակ ռեկորդի հեղինակ:
-
23.11.2018|
02:41
Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն իր սպասումներն է հայտնել 2022 թվին Կատարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մասին: Ֆրանսիացի մասնագետը հույս է հայտնել, որ կատարյան առաջնությունը կտարբերվի մոսկովյանից
-
23.11.2018|
02:40
Օրերս ավարտված Ազգերի լիգայի խաղարկության խմբային հանդիպումների արդյունքով կազմվել են Եվրո-2020-ի զամբյուղները:
-
23.11.2018|
02:38
Թեթև քաշային կարգում UFC-ի գործող չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը ամերիկացի հանրահայտ բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերի հետ կարող է պայքարի ելնել միայն այն բանից հետո, երբ լրանա կազմակերպության հետ ռուսաստանցու ունեցած պայմանագրի ժամկետը: Ինչպես նշում է Նուրմագոմեդովի մենեջերը, նրան մնացել է միայն մեկ մրցամարտ անցկացնել ու դրանից հետո ազատ է իր քայլերում:
-
22.11.2018|
17:16
Լուրեր են շրջանառվում, որ Գերմանիայի ֆուտբոլային ընտրանու և Մյունխենի «Բավարիայի» նախկին դարպասապահ Օլիվեր Կանը կարող է պաշտոն ստանալ հարազատ ակումբում: Ըստ Bild-ի` մյունխենցիների ներկայիս նախագահ ՈՒլի Հյոնեսը մտածում է առաջիկա երեք տարում ակումբի նախագահի պաշտոնը լքելու մասին:
-
22.11.2018|
17:14
Ինչպես հայտնի է, ընթացիկ տարվա ամռանն իտալացի մասնագետ Մաուրիցիո Սարին նեապոլյան «Նապոլի» ակումբից, որը վերջին տարիներին սկուդետեի չեմպիոնության համար համառ պայքար էր մղում Թուրինի «Յուվենտուսի» հետ, տեղափոխվեց «Չելսի»:
-
22.11.2018|
11:10
«Բարսելոնը» շարունակում է տարբերակներ փնտրել կիսապաշտպանական գիծն ուժեղացնելու համար: Թեկնածուներն առայժմ երկուսն են: Կատալոնցիների թիրախի կիզակետում, հարկավ, «Պարի Սեն Ժերմենը» ներկայացնող Ադրիեն Ռաբիոն է, սակայն դեռ պիտի կարողանալ նրա տրանսֆերը ձեռք բերել: