14.09.2018|
04:27
Չեմպիոնների լիգայի խաղարկության շրջանակում, ընդառաջ գերմանական «Հոֆենհայմի» հետ հանդիպմանը, անսպասելի խնդրի առաջ է կանգնել Դոնեցկի «Շախտյորը», որը ուկրաինական հայտնի դեպքերի հետ կապված, ժամանակավորապես հանդես է գալիս Խարկովի հանրահայտ «Մետալիստ» մարզադաշտում: Բանն այն է, որ հյուսիսային տրիբունայի անկյունային դրոշակի մոտակայքում ի հայտ է եկել խլուրդի բույն: