-
29.04.2018|
14:30
Այսօր առավոտյան գերմանական Օֆենբուրգ քաղաքում շատ կարևոր հաղթանակ է տոնել WBO և IBF վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն, 38-ամյա Արթուր Աբրահամը` 12-ռաունդանոց մենամարտում պարտության մատնելով դանիացի Պատրիկ Ռեյնհարդ Նիլսենին ու ձեռք բերելով գերմիջին քաշային կարգում WBO վարկածով չեմպիոնական գոտին վիճարկելու իրավունքը:
-
29.04.2018|
14:26
Լոնդոնի «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ապաքինվել է վնասվածքից և շարունակում է մարզավիճակը վերականգնել:
-
29.04.2018|
14:25
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը մենամարտեց դանիացի Պատրիկ Նիլսենի հետ: Օֆենբուրգի «Բադեն Արենայում» մենամարտում Աբրահամը հաղթեց մրցավարների որոշմամբ: Ամբողջ մենամարտի ընթացքում նա մեծ առավելություն ուներ: 10-րդ ռաունդում Նիլսենը նոկդաունի ենթարկվեց:
-
28.04.2018|
20:45
Չնայած վաղաժամկետ նվաճած չեմպիոնությանը` ներքին առաջնությունում «Բավարիան» շարունակում է անհանդուրժող լինել մրցակիցների նկատմամբ: Ուժեղագույնի նրա ցասումից այս անգամ խուսափել չկարողացածը Ֆրանկֆուրտի «Այնտրախտն» էր, որը համառ պայքար է մղում եվրոգոտում հայտնվելու համար:
-
28.04.2018|
20:38
Նախորդ տուրում «Վեստ Բրոմվիչի» հետ ունեցած հանդիպման օրինակով «Լիվերպուլը» դարձյալ միավորներ կորցրեց: Այս անգամ նրա մրցակիցը «Ստոկ Սիթին» էր` պրեմիեր լիգայի նախավերջին հորիզոնականում գտնվող թիմը, որից ավելի վատ արդյունք ունի միայն վերը հիշատակված «Վեստ Բրոմվիչը»:
-
27.04.2018|
03:14
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին հանդիպումից հետո լիվերպուլյան սրճարաններից մեկում վիճաբանություն է եղել մերսիսայդցիների ու իտալական «գայլերի» երկրպագուների միջև, որն ավարտվել է դանակահարությամբ: Անգլիացի երկրպագուն ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել օրինախախտներին:
-
27.04.2018|
03:10
Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Արսեն Վենգերը հրաժեշտ կտա Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնին, որը զբաղեցնում է ավելի քան երկու տասնամյակ` սահմանելով կոնկրետ ակումբում աշխատելու երկարակեցության ռեկորդ:
-
27.04.2018|
03:09
«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզչի պաշտոնի գլխավոր հավակնորդ Թոմաս Տուխելը ֆրանսիական ակումբի ղեկավարության հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իր թեկնածության շուրջ որոշման կայացման դեպքում ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կուզենար ՊՍԺ-ի կազմում տեսնել Դորտմունդի «Բորուսիայի» ու «Աուգսբուրգի» պաշտպաններ Էմեր Թոպրակին ու Ֆիլիպ Մաքսին, ինչպես նաև «Շալկեի» կիսապաշտպան Մաքսիմիլիան Մայերին:
-
27.04.2018|
03:01
Չեմպիոնների լիգայի խաղարկությունը մոտենում է ավարտին: Եզրափակիչն էլ հաշված` վայելքի երեք խաղ է մնում ընդամենը:
-
27.04.2018|
02:38
Աբու Դաբիում անցկացվեցին Տարածաշրջանային հատուկ օլիմպիական խաղերը, որոնց մասնակցող մարզիկները մտավոր զարգացման և սոցիալ-հոգեբանական խնդիրներ ունեն: Այս խաղերը հայտնի են ՄԱՀԱ անունով (MENA)՝ Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հատուկ օլիմպիական խաղեր: