-
07.04.2018|
21:36
Առնվազն 14 մարդ է մահացել Կանադայի կենտրոնական հատվածում հոկեյի երիտասարդական թիմին տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով:
Ավտոբուսում 28 մարդ է եղել։ Մահացել է 14 մարդ, մնացածը տարբեր աստիճանների վնասվածքներ են ստացել, երեքի վիճակը ծայրահեղ ծանր է։
-
06.04.2018|
21:10
Ապրիլի 6-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում կայացել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի ազգային հավաքականի մրցելույթները:
-
06.04.2018|
11:32
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի մրցաշարի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը հինգշաբթի ուշ երեկոյան սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին և մեկ շաբաթից պատասխան հանդիպումից առաջ լավ հնարավորություն ստացավ դուրս գալու կիսաեզրափակիչ:
-
06.04.2018|
07:18
Կայացան Չեմպիոնների լիգայի մեկ քառորդի առաջին խաղերը: Անկեղծ լինեմ` «Բարսելոն»-«Ռոմա», «Սևիլիա»-«Բավարիա» դիմակայությունների առնչությամբ բացարձակապես կասկած չկար, մոտավորապես իննսուն տոկոսով նույնպիսին էին «Յուվենտուս»-«Ռեալ» հանդիպման հնարավոր ելքից սպասումները: Միակ տարակուսելին «Լիվերպուլ»-«Մանչեստր Սիթի» մրցակցության հնարավոր ելքն էր, ու դա բացառապես պայմանավորված էր Կլոպի անհատականությամբ, թեպետ ինձ համար թիվ մեկ մարզիչ կա ու մնում է Խոսեպ Գվարդիոլան:
-
02.04.2018|
23:27
«Էվերտոնի» հետ հանդիպումից հետո, որտեղ «Մանչեստր Սիթին» տոնել է իր հերթական հաղթանակը, Պեպ Գվարդիոլան ասել է. «Եվս մեկ խաղ, ու մենք չեմպիոն ենք»:
-
02.04.2018|
13:51
Անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Մոհամեդ Սալահն իր հնարավոր տեղափոխման շուրջ բանակցություններ է ունեցել Մադրիդի «Ռեալի» ղեկավարությանն հետ: 25-ամյա եգիպտացու պայմաններից են՝ երաշխավորված տեղ թիմի մեկնարկային կազմում, վարձավճարի էական բարձրացում:
-
02.04.2018|
02:13
Անգլիայի առաջնության 32-րդ տուրում «Սթոք Սիթիի» հետ խաղից առաջ Լոնդոնի «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ստացել է փետրվարի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը:
-
30.03.2018|
10:33
Սա մոսկովյան գործարար, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի տնօրեն Արթուր Սողոմոնյանի հերթական նախաձեռնությունը կլինի այն բանից հետո, երբ երեք տարի առաջ Երևանում մի հարկի տակ հավաքեց համաշխարհային ֆուտբոլի բազմաթիվ աստղերի` այդ կերպ նշելով հայկական ֆուտբոլի մեծանուն մարզիկներից մեկի` Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակը:
-
30.03.2018|
10:32
Բաթումում ավարտվեց շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը: Առաջին տեղը 8,5 միավորով միանձնյա զբաղեցրել է Իվան Սարիչը:
-
30.03.2018|
10:30
Բրազիլիայի ընտրանու ու Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան, լեգենդար ֆուտբոլիստ Ռոբերտո Կառլոսը կարծում է, որ ֆուտբոլի աշխարհի առաջիկա առաջնությունում իրենց երկրի հավաքականը ֆավորիտ չէ, այն էապես թույլ է նախորդ տարիների ընտրանիներից: