…թե Հովիկ Աբրահամյանը, որ ասել-խոսել-զրուցելու համար ՀԱԿ-ին մի գլուխ կառավարություն է կանչում, այս քաղաքական ուժի գլխավոր «դերակատարների» հետ հերթական պայմանավորվածություն ձեռք բերելու խնդիր է լուծում:
... թե գործադիր մարմինն իր խոստացած երեք շաբաթների ընթացքում եթե չկարողանա կատարել այն քայլերը, որոնց մասին խոսեց կառավարության ղեկավարը, ապա սպասվում են արմատական փոփոխություններ` պաշտոնանկությունների տեսքով:
...թե Սերժ Սարգսյանը ճիշտ է ասել, որ կուլակաթափությունը չի ընդունում` «սա երեսունյոթ թիվը չէ», սակայն Հանրային խորհրդի հետ հանդիպման ժամանակ հստակ ասել է. «Ես էլ եմ զզվում պաշտոնյաների դղյակներից, ես, գիտեք, դղյակ չունեմ»:
...թե հայոց մեջ շատերին խոր հիասթափություն է պատճառել Լավրովի այցը: Վերջիններս պատրաստվում էին այդ այցի ընթացքում և հետո բուռն «հայրենասիրական», «մեկթիզանոց» ցույցերի:
...թե Հայաստան ժամանած, մասնավորապես ՌԴ Պետդումայի ներքին գործերի և անվտանգության հանձնաժողովի ներկայացուցիչները, որոնք ԱԺ համապատասխան հանձնաժողովի հետ փակ քննարկում են անցկացրել և չեն համաձայնել ընդունել համատեղ հայտարարությունը, ահավոր զարմացել են Հայաստանում տիրող հակառուսական տրամադրություններից ու իրենց տարակուսանքն են հայտնել՝ «էս ո՞նց եղավ»:
...թե այս օրերին իշխանական կուլիսներում մեծ շարժ ու լուռ պայքար է ընթանում, որովհետև շատերն են կարծում, որ և ՊՆ-ում, և ԱԳՆ-ում տեղի են ունենալու կադրային շարժեր:
Բեռլին կատարած երեկվա այցի ընթացքում, կանցլեր Մերցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ հուլիսի 12-14-ը Բաքվում տեղի է ունեցել ռուս և գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում, որի մասին ադրբեջանական կողմը տեղյակ չի եղել: Հանդիպումը վերաբերվել է Ուկրաինական պատերազմին...