Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Պայթյուններ Բաղդադում

Պայթյուններ Բաղդադում
31.05.2012 | 05:59

Բաղդադում այսօր պայթյուններ են որոտացել, ինչի պատճառով ավելի քան 16 մարդ զոհվել է, 56-ը` վիրավորվել: Պայթյունները տեղի են ունեցել Իրաքի մայրաքաղաքի 5 շրջանում: Վերջին ամսում իր մասշտաբներով սա ամենամեծ ահաբեկչությունն է Բաղդադում: Իրաքում տեղի ունեցող ահաբեկչությունները հիմնականում կրոնական նկատառումներ ունեն: Դրանց նպատակը շիաների կառավարության տապալումն է:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3172

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ