ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Եգիպտոսի նախագահական ընտրություններում հաղթել է Մուրսին

Եգիպտոսի նախագահական ընտրություններում հաղթել է Մուրսին
24.06.2012 | 22:53

Եգիպտոսի ընտրական հանձնաժողովը հայտարարել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի պաշտոնական արդյունքները։ Ըստ այդմ, ձայների մեծամասնությունը ստացել է «Մուսուլման եղբայրներ» շարժման ներկայացուցիչ Մոհամմեդ Մուրսին։ 60-ամյա Մուրսին ստացել է քվեների 51,7 տոկոսը։ Նրա մրցակից Ահմեդ Շաֆիկի օգտին քվեարկել է ընտրողների 48,3 տոկոսը։

Կահիրեի կենտրոնական հրապարակում հավաքվել են հազարավոր մարդիկ։ Եգիպտոսում խստացվել են անվտանգության միջոցառումները։ Ընտրական հանձնաժողովի շենքը շրջապատված է տանկերով։
Նշենք, որ ավելի վաղ իր հաղթանակի մասին հայտարարել էր նաև Շաֆիկը, ով Մուբարաքի կառավարման տարիներին զբաղեցրել է վարչապետի պաշտոնը։
Նորընտիր նախագահ Մոհհամեդ Մուրսին ինժեներական կրթություն է ստացել ԱՄՆ-ում։ 2000-2005թթ. եղել է Եգիպտոսի խորհրդարանի անկախ պատգամավոր։ Մուբարաքի ռեժիմի տապալումից հետո՝ 2011թ. հունվարին, ընտրվել է «Մուսուլման եղբայրներ» շարժման կողմից ստեղծված Ազատության և արդարության կուսակցության ղեկավար։

Դիտվել է՝ 4503

Մեկնաբանություններ