Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Խուլիգանը հայտնաբերված է

Խուլիգանը հայտնաբերված է
23.10.2012 | 13:46

Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ անգլիական championship լիգայի «Շեֆիլդ Ուենսդեյ»-«Լիդս» հանդիպման ժամանակ խաղադաշտ էր խուժել ֆուտբոլային խուլիգանն ու հարվածել տանտերերի դարպասապահ Քրիս Կիրկլենդի դեմքին: Ի պատիվ բրիտանական իրավապահ մարմինների, «չարաճճին» շատ արագ հայտնաբերվել է, և ներկայումս նրան սպասվում է այնքան «քաղցր» անազատությունը: Շեֆիլդյան դատարանը նրան արժանացրել է տասնվեց շաբաթվա կամ չորս ամսվա կալանքի: Սա թերեւս բավարար ժամանակ կլինի Ահարոն Կոուլիի համար (այդպես է քսանմեկամյա սրիկայի անունը) գիտակցելու, որ բանական արարածը պրիմատի հետ սկզբունքորեն աղերսներ չի կարող ունենալ, ինչպես նաև հասկանալու, որ սիրելը կամ երկրպագելը բնավ չի նշանակում վնասել:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2809

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ