Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Վիճակագրությունը վկայում է

Վիճակագրությունը վկայում է
13.02.2013 | 12:45

Իննամյա ընդմիջումից հետո Մադրիդի «Ռեալն» ու «Մանչեստր Յունայթեդը» կխաչաձեւեն սրերը: Ակումբների պատմության մեջ` թվով հինգերորդ անգամ: Իհարկե` play off-ում, իհարկե` Չեմպիոնների լիգայում: Վիճակագրությունը վկայում է, որ երկռաունդանոց նախորդ չորս հանդիպումից երեքն եղել է հօգուտ «Ռեալի»: Մանկունյանցիների միակ հաջողությունն ունի արդեն… քառասունհինգ տարվա պատմություն: Վիճակագրությունը նաեւ վկայում է, որ այս նույն Չեմպիոնների լիգայի շրջանակներում «Սանտյագո Բերնաբեուում» Մոուրինյոյի ժամանակների «Ռեալն» երբեք չի պարտվել անգլիական ակումբներին, իսկ եթե առհասարակ խոսելու լինենք, պորտուգալացի մարզչի թրի տակով են անցել ինչպես «կարմիր սատանաները», այնպես էլ` «Լիվերպուլը», «Տոտենհեմը», «Չելսին», «Մանչեստր Սիթին»: Վիճակագրությունն ուրիշ շատ բաներ էլ է վկայում, սակայն այսօր երեկոյան սպասվելիք խաղը դեռ չի կայացել, եւ վիճակագրությունը ստիված է առժամանակ սպասել:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2054

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ