Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ակնկալիքներ՝ Կազանից

Ակնկալիքներ՝ Կազանից
11.07.2013 | 13:02

Ինչպես մեզ Կազանից հաղորդեց Հայաստանի ուսանողական ֆեդերացիայի նախագահության անդամ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ, թեթև աթլետ, Արցախի համալսարանում ուսանող Աշոտ Հայրապետյանն այսօր Համաշխարհային ուսանողական խաղերում մասնակցելու է տղամարդկանց 800 մետր վազքի կիսաեզրափակիչ փուլին, իսկ լողորդուհի Վանե Ղարախյանը մեկնարկելու է 100 մետր բրաս լողաոճում: Կազանում այսօր պայքարի մեջ կմտնեն նաև ազատ ոճի ըմբիշները։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2188

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ