Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ամանորն ու ոչ ցանկալի հղիությունները

Ամանորն ու ոչ ցանկալի հղիությունները
10.12.2013 | 20:50

Մոտենում է Նոր տարին. և ինչպես հետազոտությունն է պարզել` այդ ընթացքում մեծանում է նաև չնախատեսված հղիությունների քանակը: Այդ օրերին կանայք իրենք իրենց մեծ անակնկալ են մատուցում` հղիանալով խմիչքի ազդեցության տակ, ոչ գիտակից վիճակում: Հետազոտողները պարզել են, որ մոտ 51 տոկոս կանայք, ովքեր թեժ Ամանոր են նշում, մեծացնում են չնախատեսված հղիության վտանգը:

Ինչ խոսք, ոմանց համար դա իսկական ամանորյա նվեր է, ոմանց համար էլ` իսկական գլխացավանք: Հետազոտողները նշել են, որ չնախատեսված հղիությանը նպաստում են ալկոհոլն ու տոնական մթնոլորտը, ինչը պարզապես մոռացնել է տալիս հակաբեղմնավորիչների մասին:

Օնլայն Lloyds առցանց դեղատան բժիշկ Թոմ Բրեթթը հաստատել է, որ ամեն տարի իրենց կայքը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հակաբեղմնավորիչների վաճառքի հաշիվներում 32 տոկոս աճ է արձանգրում: Դա ավելի շատ զգալի է Սուրբ ծննդյան օրերին: 2000 կանանց շրջանում կատարված հարցումները ցույց են տվել, որ նրանք հարբած ժամանակ հղիանում են և շատ դեպքերում կորցնում երեխային:

ՈՒստի բժիշկը խորհուրդ է տալիս զգոն լինել, չչարաշահել խմիչքը և ոչ ցանկալի հղիությունից խուսափելու համար դեղահաբերի մասին չմոռանալ:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4604

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ