ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Մերոնք` ընկերականներում

Մերոնք` ընկերականներում
25.04.2014 | 12:15

Մոտ ժամանակներս հայ ֆուտբոլասերները նորից հնարավորություն կունենան ականատես լինելու ֆուտբոլի Հայաստանի ազգային ընտրանու խաղերին: Առաջին այդպիսի հանդիպումը կկայանա մայիսի 25-ին՝ Երևանում, որտեղ մերոնք կմրցեն Իրաքի հավաքականի հետ: Վեց օր անց շվեյցարական Նիոնում կլինի երկրորդ խաղը: Մրցակիցն Ալժիրի ընտրանին է, իսկ հունիսի 6-ին, ի դեմս աշխարհի առաջնությանը նախապատրաստվող Գերմանիայի ազգային հավաքականի, գերմանական Մայնց քաղաքում մեր տղաներին սպասում է նոր փորձաքննություն: Հայաստանի ընտրանին առաջին անգամ է հանդես գալու Բեռնար Շալանդի (լուսանկարում) գլխավորությամբ, ով վերջերս է նշանակվել հավաքականի գլխավոր մարզիչ:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 925

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ