Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Հանդիպումներ Մոսկվայում

Հանդիպումներ Մոսկվայում
02.06.2014 | 17:17

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա: Երկօրյա այցի շրջանակում նախարարը կհանդիպի Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի հետ, որի ընթացքում կքննարկվեն երկու երկրների առողջապահության նախարարությունների միջև կնքված համաձայնագրի շրջանակում համագործակցության զարգացման հեռանկարները և այլ հարցեր:
Արմեն Մուրադյանը կհանդիպի նաև Ռուսաստանի Դաշնության Բժշկական գիտությունների ակադեմիայի Անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, ազգային բժշկական պալատի նախագահ, անվանի մանկաբույժ, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալի հետ, ինչպես նաև կայցելի Մոսվայի պետական համալսարանի Բժշկական կենտրոն։

Դիտվել է՝ 2112

Մեկնաբանություններ