Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Հայաստանում նվազել են մանկական մահացության դեպքերը

Հայաստանում նվազել են մանկական մահացության դեպքերը
24.06.2014 | 12:53

Հայաստանում նվազել են մայրական և մանկական մահացության դեպքերը: Այս մասին հայտարարել է առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը` այսօր տեղի ունեցած ասուլիսում: Սարիբեկյանի ներկայացրած տվյալներով՝ վերջին 6 ամսում մեր երկրում գրանցվել է մայրական մահացության 1 դեպք, այն պարագայում, երբ 2013-ին գրանցվել է 8, 2012-ին` 10 դեպք: Ինչ վերաբերում է մանկական մահացությանը, 2013-ի տվյալներով՝ Հայաստանում մանկական մահացության ցուցանիշը 9,8 է: Համեմատության համար նշվել է, որ Եվրոպայում այդ ցուցանիշը 6,9 է: Կարինե Սարիբեկյանը նշել է, որ այս տարվա 6 ամիսներին Հայաստանում գրանցվել է մանկական մահացության 81 դեպք, և առողջապահության նախարարությունը խնդիր ունի այս թիվը իջեցնելու 13-ի մակարդակից ցածր: Ի հակակշիռ մահացության ցուցանիշի՝ Սարիբեկյանը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանում ծնունդների թիվը հասնում է 42-43 հազարի:

Դիտվել է՝ 2174

Մեկնաբանություններ