-
13.10.2020|
21:33
Վրաստանի տարածքով ռազմական նշանակության բեռների տարանցումը Հայաստան և Ադրբեջան արգելված է, օդային տարածքը բաց է միայն հումանիտար և առևտրային նպատակներով թռիչք իրականացնող ինքնաթիռների համար՝ հայտարարել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Լաշա Դարսալիան, գրում է newsgeorgia.ge կայքը:
-
13.10.2020|
21:31
Իրանի IRNA գործակալությունն անդրադարձել է ԼՂ հակամարտության սրմանը՝ նկատելով, որ հակամարտության շարունակումը կարող է ազդել տարածաշրջանի անվտանգության վրա՝ տարածվելով դրա սահմաններից այն կողմ:
-
13.10.2020|
21:28
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «BBC Newshour»-ին.
-
13.10.2020|
21:20
Մինչ հակամարտությունն ակտիվանում է Լեռնային Ղարաբաղում, պայքարը սրվում է նաև Վաշինգտոնում՝ ամերիկացի օրենսդիրների սիրտն ու միտքը շահելու համար՝ գրել է The American Conservative-ը:
-
13.10.2020|
21:07
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին հավատարիմ մնալ հրադադարի պայմանավորվածությանը։
-
13.10.2020|
21:06
Այսօր առավոտյան իսրայելական Harop հետախուզական անօդաչու սարքը խփվել է Իրանի տարածքում՝ Արդաբիլ նահանգում: ԱԹՍ-ն վթարի է ենթարկվել սահմանամերձ Պարսաբադ քաղաքում, հայտնում է Infoteka24-ը:
-
13.10.2020|
21:04
ՌԴ ՊՆ-ն մտահոգված է Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ահաբեկչական խմբավորումների տեղափոխման տեղեկություններով, երեքշաբթի լրագրողներին հայտնել են ռազմական գերատեսչությունում:
-
13.10.2020|
14:33
Ադրբեջանի ԶՈՒ չհայտարարված, բայց բաց աղբյուրների հետազոտության արդյունքում հայտնաբերված կորուստերի անվանացուցակի 5-րդ մասը։ Այս պահին կա 619 անուն։ Եվս շուրջ 60 անուն դեռ մշակվում է։
-
13.10.2020|
14:27
Հուշարձանների համաշխարհային հիմնադրամը (WMF), տեղեկանալով, որ ԼՂ հակամարտության հետևանքով վնասվել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Մայր տաճարը, բացարձակապես անընդունելի է համարել մշակութային ժառանգության որևէ նմուշի միտումնավոր ոչնչացումը:
-
13.10.2020|
14:26
Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը նորից սկսել են մարտական գործողությունները՝ հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: