-
04.10.2020|
20:43
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը մի քանի օր շարունակ ենթարկվում է հրթիռային հարվածների: Ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը հայտարարել է, որ կրակ բացելով՝ Ադրբեջանը հետապնդում է «այրված հողի մարտավարությունը եռապատկելու» նպատակը:
-
04.10.2020|
20:35
Վրաստանի ԱԳ փոխնախարար Լաշա Դարսալիան «ապատեղեկատվություն» է անվանել լուրը, թե Վրաստանի տարածքով իբր զենք և զինամթերք է փոխադրվում Ադրբեջան:
-
04.10.2020|
20:33
Ադրբեջանական կողմի հրետակոծությունների հետևանքով Ստեփանակերտում և Շուշիում քաղաքացիական անձանց թվում կան մարդկային կորուստներ՝ ասել է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
-
04.10.2020|
20:31
Ժամը 12:00-ի սահմանում Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները հարավային ուղղությամբ խոցել են Ադրբեջանի երեք ինքնաթիռ, երկու տանկ, հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
-
04.10.2020|
20:27
Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի տարածք որևէ հեռահար հրետակոծություն կամ հրթիռների իրագործում չի իրականացվել դեռևս՝ ասել է ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը` արձագանքելով Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովի հայտարարությանը, թե Հայաստանի տարածքից իրականացվել են ադրբեջանական բնակավայրերի հրթիռակոծումներ:
-
04.10.2020|
14:04
Ֆրանսիայից կամավոր բուժաշխատողներ են եկել և Հայաստանի սահմանամերձ բժշկական կենտրոններից մեկում օգնություն ցույց կտան Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի ընթացքում վիրավորված զինծառայողներին ու խաղաղ բնակչությանը՝ Ֆեյսբուքում գրել է ՀՀ Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը:
-
04.10.2020|
14:03
Ադրբեջանում «Կովկասյան հանգույց»-ի աղբյուրները հայտնում են, որ ձերբակալվել է Գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիխովը: Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Սադիխովը հավաքագրվել է ռուսական հատուկ ծառայությունների կողմից, և իբր նրանց է փոխանցել Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման ծրագիրը, նրանք էլ փոխանցել են հայկական կողմին:
-
04.10.2020|
14:00
Իրանի Mashregh լրատվամիջոցը տվյալներ է հրապարակել Թուրքիայի՝ Սիրիայից ու Լիբիայից Ադրբեջան տեղափոխած հարյուրավոր ահաբեկիչների մասին: Լրատվամիջոցը նշել է այն ահաբեկչական խմբավորումների անունները, որոնց անդամները Ադրբեջան են գնացել Արցախի դեմ կռվելու համար։
-
04.10.2020|
13:59
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքական բաժնի վարիչի և ԱԳՆ խոսնակի մակարդակով հայտարարված՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը լուսաբանող լրագրողներին ուղղված բացահայտ սպառնալիքներից հետո ադրբեջանական բանակը անցել է հստակ գործողությունների՝ թիրախավորելով տեղական, հայաստանյան և միջազգային լրագրողական խմբերին՝ հայտարարել է Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն:
-
04.10.2020|
13:57
Ադրբեջանական զինված ուժերը երեկվանից ծանր հրթիռային ու ավիացիոն միջոցներով կանոնավոր ու հատուկ թիրախավորում են Ստեփանակերտի հիմնական քաղաքացիական ենթակառուցվածքները՝ հանցավոր նպատակ ունենալով տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներին զրկել կենսագործունեության նվազագույն պայմաններից, հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։