-
04.10.2020|
10:07
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից հաղորդում են, որ Սերժ Սարգսյանն Արցախում է։
-
-
03.10.2020|
22:07
AFP գործակալությունը զրուցել է սիրիական Հալեպից և Իդլիբից ԼՂ հակամարտության գոտի մեկնել պատրաստվող զինյալների հետ, որոնք խոստացված ամսական գումարի դիմաց են պատրաստվում կռվել Ադրբեջանի կողմից:
-
03.10.2020|
22:04
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այս պահին առաջնագծում է։ Facebook-ի իր էջում նա գրել է, որ իր հետ են նաև ԱՀ և ՀՀ ԱԱԾ տնօրենները։
-
03.10.2020|
21:46
Պաշտպանության բանակի կողմից ոչնչացվել է հակառակորդի` հարձակման նախապատրաստվող զրահատեխնիկայի խոշոր խմբավորում, զգալի քանակությամբ սպառազինություն և անձնակազմ, հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
-
03.10.2020|
21:39
Արհամարհելով անհապաղ հրադադարի հաստատման մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և ողջ միջազգային հանրության հետևողական կոչերը՝ ղարաբաղյան հակամարտությունն ուժով լուծելու նպատակով Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ շարունակում է լայնամասշտաբ պատերազմական գործողությունները։
-
03.10.2020|
14:57
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել առաջնագծում տիրող իրավիճակի մասին:
-
03.10.2020|
13:33
Հունաստանում գտնվող հայկական սփյուռքը կոչ է անում հայրենակիցներին կամավոր մեկնել հայկական բանակ` Ադրբեջանի դեմ ռազմական հակամարտության կապակցությամբ, հայտնել է Աթենքի «Հայաստան» մշակութային կենտրոնի ղեկավար Մինաս Հովհաննիսյանը: Նրա խոսքով` կամավորականների զորակոչը հայտարարվել էր երեք օր առաջ, այժմ գրանցվել է 100 մարդ:
-
03.10.2020|
13:31
ԱՀ պաշտպանության բանակին հաջողվել է կասեցնել այսօր հակառակորդի ձենարկած լայնածավալ հարձակումը։ Ուղղություններից մեկով մեր ուժերը հակահարձակման են անցել։ Մնացած թևերում պաշտպանական ծանր մարտեր են ընթանում։
-
03.10.2020|
13:29
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող են միջնորդ լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, եթե շարունակեն չեզոքություն պահպանել: