-
03.10.2020|
13:28
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտրարել է. «Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը, որում խստագույնս դատապարտվում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում բռնության աճը և կոչ է արվում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:
-
03.10.2020|
13:26
Ադրբեջանի կողմից Խաղաղ բնակչության նկատմամբ կիրառվում է LAR-160 տեսակի համազարկային կայանքների կասետային արկեր։
-
03.10.2020|
13:22
ՄԱԿ-ում գործող հատուկ բանաձևով ընդունված աշխատանքային խմբին ուղարկեցինք վարձկանների մասին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաղորդումը:
-
03.10.2020|
13:20
Մեր մարտական ոգին շատ բարձր է, երախտիքի խոսք պետք է ասեմ մեր ժողովրդին, ահավոր հզոր ոգի կա, համազգային պոռթկումը՝ զորքերից մինչև բնակչություն շատ բարձր է՝ Առաջին ալիքի հատուկ թողարկմանն ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
-
03.10.2020|
13:18
«Ես իր անունը չեմ հիշում, բայց մի բան երբեք չեմ մոռանա։
Ասեց. «Պարոն փոխգնդապետ, զենքիս ռեմենի վրա ընկերոջս արյունն է ու ես վրեժ եմ լուծելու, թուրքը չի անցնելու....»», - գրել է Հովհաննիսյանը։
-
03.10.2020|
13:17
ՀՀ ԱԱԾ-ն բոլոր անհատ քաղաքացիներին և կազմակերպություններին խստորեն զգուշացնում է, որ այս օրերին անհրաժեշտ է լիովին բացառել ցանկացած տիպի ու չափերի անօդաչու թռչող սարքերի օդային կիրառումը, որը կարող է տագնապային տպավորություն թողնել հանրության շրջանում:
-
03.10.2020|
13:16
ԵԱՀԿ Մինսկի խումբը խնդրել է լռության ռեժիմ հաստատել Լեռնային Ղարաբաղի պատերազմական գոտում զոհված զինծառայողների մարմինների տարհանման համար:
-
03.10.2020|
13:15
Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնից հայտնում են. «Հարգելի հայրենակիցներ, կրկին ակնկալում ենք Ձեր աջակցությունը՝ արյան անհրաժեշտ խմբաքանակի ապահովման համար:
-
03.10.2020|
13:10
Հետախուզական տվյալները փաստում են, որ ադրբեջանական զոհերի քանակն արդեն անցնում է 3000-ը՝ հայտնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
-
03.10.2020|
13:04
Կանադան հետաքննում է հաղորդումները, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ ռազմական գործողություններում օգտագործում է կանադական սարքավորումներ, որոնք մատակարարվել էին Թուրքիային, հայտարարել է վարչապետ Ջասթին Թրյուդոն: