-
03.10.2020|
10:15
Օդային տագնապ ազդանշանը տրվում է շչակներով, միասնական տեղեկատվական շտաբում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ԱԻՆ Փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության պետ Էդան Սնգրյանը։
-
03.10.2020|
10:11
Արցախին ուղարկված ֆինանսական օգնությունը ընդհանուր առմամբ գերազանցում է 19 միլիոն դոլարը, ասաց ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյան:
-
03.10.2020|
10:10
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և ռազմական գործողություններում տեղի ունեցող զարգացումները:
-
03.10.2020|
10:07
ՌԴ և ԻԻՀ ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մոհամադ Ջավադ Զարիֆը այսօր հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող կացությունը՝ անդրադառնալով Սիրիայից և Լիբիայից տարածաշրջան տեղափոխված զինյալների խնդրին՝ հաղորդել է ՌԴ ԱԳՆ-ն:
-
03.10.2020|
10:00
ՌԴ Ախ քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ու ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛ Բրայենը Ժնևում քննարկել են ղարաբաղյան խնդիրն ու միջազգային օրակարգի այլ հարցեր։
-
03.10.2020|
09:57
«Կողմերը շարունակել են ղարաբաղյան հակամարտության շուրջ քննարկումը, երկու կողմն էլ լուրջ մտահոգություն է հայտնել ռազմական գործողություններին մերձավոր Արևելքի ապօրինի զինված խմբավորումներից վարձկանների ներգրավելու մասին ստացվող հաղորդումների վերաբերյալ», - հաղորդում է Կրեմլը:
-
03.10.2020|
09:56
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հույս ունի, որ ադրբեջանական բանակը կշարունակի հարձակումը Լեռնային Ղարաբաղում՝ հայտնել է ՌԻԱ Նովոստին։
-
03.10.2020|
09:55
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների և Ավստրիայի պաշտոնակիցների հետ ու մի շարք հարցերի թվում քննարկել նաև Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողությունները:
-
03.10.2020|
09:52
Ղարաբաղում կռիվների 5-րդ օրը Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահները կոչ արեցին ադրբեջանցիներին ու հայերին դադարեցնել կրակը, բայց Թուրքիայի նախագահը նրանց պատասխանեց, որ իրենց կոչերը տեղին չեն: Կռվող կողմերը ևս կոչերը դեռ չեն լսում:
-
03.10.2020|
01:09
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ երեկ օրվա ընթացքում շատ ծանր մարտական գործողություններ են ընթացել հյուսիսում և հատկապես հարավում։ Հայկական կողմի տվյալներով՝ ադրբեջանական կողմը 440- 450 զինծառայողի և ահաբեկչի կորուստ է ունեցել, 800- 900-ն էլ վիրավոր ունի։ Ադրբեջանը նաև սպառազինության զգալի կորուստներ է ունեցել. «Մարտի մեջ մտած մոտավորապես 45 զրահատեխնիկա: