-
22.07.2018|
23:05
ՊՆ Դավիթ Տոնոյանը Փանիկում փակ հանդիպում է ունեցել ՌԴ 102-րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովի հետ։ Հանդիպումից հետո նախարարը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ռուսական կողմը «իրենց սխալը ընդունել են, ներողությունը պաշտոնապես խնդրել են և մենք արդեն հետևություններ ենք արել, որի արդյունքում լինելու է էլ ավելի համակարգված»։
-
22.07.2018|
23:02
Շիրակի մարզի Փանիկ գյուղում հուլիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի հետ կապված իրենց մեղքի բաժինն ունեն թե ռուսական, թե հայկական կողմը, այսօր հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ Փանիկում ՌԴ 102-րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովի հետ հանդիպումից հետո։
-
22.07.2018|
22:56
Ռուսաստանն ամբողջությամբ Հայաստանին է տրամադրել 200 մլն դոլարի վարկային համաձայնագրերով նախատեսված սպառազինությունը։ Այդ մասին այսօր՝ հուլիսի 22-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
-
22.07.2018|
15:19
Պնախարար Դավիթ Տոնոյանը այցելել է հանրապետության հարավ-արևմտյան սահմանագոտի, հետևել մարտական հերթապահությանը, զրուցել զինծառայողների հետ:
-
20.07.2018|
22:58
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 20-ին ընդունել է ՌԴ հարավային օկրուգի շտաբի պետի տեղակալ, գնդապետ Վլադիմիր Ստեխովին և 102-րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովին, որոնց ուղեկցում էր ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ-երի զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Փարվանյանը։
-
20.07.2018|
22:45
Սիրիայի կառավարական բանակը հսկողություն է սահմանել երկրի հարավ-արևմուտքում գտնվող Գոլանի բարձունքներին հարող շրջանների նկատմամբ: Կունեյտրա նահանգի այս հատվածը մի քանի տարի շարունակ սիրիական զինված ընդդիմության հսկողության ներքո էր:
-
20.07.2018|
01:53
Վրաստանում օգոստոսի 1-15-ը տեղի կունենան «Արժանի գործընկեր- 2018» բազմազգ զորավարժությունները, որին կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ:
-
18.07.2018|
23:55
ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կատարում են Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցների մասին պայմանագրի (ՌՀՍՊ) գծով պարտավորությունները:
-
18.07.2018|
23:52
Ռուսական 102-րդ ռազմաբազան ներողություն է խնդրել Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցածի համար` ասել է Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը։ Նա հանդիպել է ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պալյուխովիչի հետ։
-
17.07.2018|
21:13
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդին՝ Էդգար Տոնոյանն իր ծառայությունը կանցկացնի Արցախի Հանրապետությունում: Էդգար Տոնոյանը Կենտրոնական զինվորական հավաքակայանում, օրենքով սահմանված կարգով, մասնակցել է վիճակահանությանը: