Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Առողջության առաջնային պահպանման օղակի բժշկական անձնակազմի վերապատրաստման դասընթացներ

Առողջության առաջնային պահպանման օղակի բժշկական անձնակազմի վերապատրաստման դասընթացներ
23.10.2014 | 11:00

Հոկտեմբերի 23-25-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի են ունենում առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի բժշկական անձնակազմի վերապատրաստման դասընթացներ:
Ծրագրի նպատակն է բարելավել մոր և մանկան առողջության պահպանման ծառայությունները և ԱԱՊ օղակում ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերումը և վերահսկումը` առաջիկա երեք տարիների ընթացքում կատարելով զանգվածային սքրինինգային հետազոտություններ մի շարք հիվանդությունների ուղղությամբ: Ծրագրի ներդրման արդյունքում նաև կբարելավվի կատարողականի վրա հիմնված խրախուսական ֆինանսավորման ներկայումս գործող համակարգը, կվերանայվեն գործունեության ցուցանիշները:
Ծրագրի շրջանակներում նման դասընթացներ են կայացել նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի, Արագածոտնի և Գավառի մարզային գրասենյակներում:
Նշենք, որ ծրագիրն իրականացվում է ՀՀ ԱՆ «Առողջապահական ԾԻԳ» ՊՀ-ի և Զարգացման ծրագրերի հայկական կենտրոնի կողմից և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ։

Դիտվել է՝ 2149

Մեկնաբանություններ