Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

ՀՀ և ԼՂՀ սահմաններում պահպանվել է հարաբերական հանգիստ

ՀՀ և ԼՂՀ սահմաններում պահպանվել է հարաբերական հանգիստ
26.01.2015 | 10:57

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անցած գիշեր ՀՀ և ԼՂՀ սահմաններում պահպանվել է հարաբերական հանգիստ: Հրադադարի ռեժիմի խախտումները թուլացման միտում ունեն: ՀՀ ԶՈՒ-երի ստորաբաժանումները լիովին վերահսկվում են իրավիճակը»:

Դիտվել է՝ 3751

Մեկնաբանություններ