ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Երկարաձգեց պայմանագիրը

Երկարաձգեց պայմանագիրը
20.02.2015 | 00:08

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը երկարաձգել է Մոսկվայի «Սպարտակի» հետ պայմանագիրը, այն ուժի մեջ կլինի մինչև 2019 թվականի ամառը: Ըստ նոր պայմանագրի, Յուրա Մովսիսյանը տարեկան կստանա 3,5 միլիոն եվրո աշխատավարձ և, որպես պարգևատրություն, 1,5 միլիոն եվրո հավելավճար, եթե մրցաշրջանի ընթացքում գոլ+գոլային փոխանցում համակարգով վաստակի քսան միավոր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1033

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ