Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Տուբերկուլոզի արդի հիմնախնդիրները

Տուբերկուլոզի արդի հիմնախնդիրները
21.03.2015 | 21:49

Առողջապահության Նախարարության նախաձեռնությամբ և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ 2015 թվականի մարտի 21-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ «Տուբերկուլոզի արդի հիմնախնդիրները» թեմայով դասընթաց` զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների իրազեկման նպատակով, որին մասնակցեց նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը:
Կենտրոնի տնօրեն Արմեն Հայրապետյանը իր խոսքում նշեց որ` նմանատիպ հավաքները ավանդույթ են դարձել և կրելու են շարունակական բնույթ: Նա նկատեց, որ տուբերկուլոզի մասին հանրության, հատկապես լրագրողների շրջանում իրազեկման ակցիաները կարևոր են, քանի որ հենց լրագրողներն են հանդիսանում այն օղակը, որոնց ճիշտ լուսաբանման շնորհիվ կարելի է արագ և արդյունավետ տեղեկատվություն տալ մեր հասարակությանը: Կենտրոնի տնօրենը խոսեց տուբերկուլոզի հիմնախնդիրների, գրանցած հաջողությունների և այն խոչընդոտների մասին, որոնք այսօր առկա են:
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին զեկույցներ մասնագետների և լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից:
ԱՀԿ Հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանի կարծիքով` տուբերկուլոզը պարզապես հիվանդություն չէ, այն ունի և քաղաքական և սոցիալական նշանակություն:
Հանդիպման հիմնական քննարկվող թեմաներն էին` տուբերկուլոզի համաճարակաբանական իրավիճակն աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում, լրատվական միջոցների դերը տուբերկուլոզի դեմ պայքարի գործընթացում, Հայաստանում տուբերկուլոզի հայտնաբերման, ախտորոշման և կանխարգելման հարցերը, տուբերկուլոզի բուժումը (ԴՈԹՍ,ԴՈԹՍ+ռազմավարություն), առկա խնդիրները, դեղորայքակայուն տուբերկուլոզի արդիականությունը Հայաստանի Հանրապետությունում, ՏԲ/ՄԻԱՎ համավարակի կառավարում, տեղական և միջազգային կազմակերպությունների դերը տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի իրականացման գործընթացում:
Խոսվեց տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի հիմնական հաջողությունների մասին` կարևորելով տուբերկուլոզի վերացման ռազմավարությունը: Հանդիպման ընթացքում մասնագետները պատասխանեցին մասնակիցների հարցերին։ Դասընթացը շարունակվելու է նաև մարտի 22-ին:

Դիտվել է՝ 1856

Մեկնաբանություններ